Կրակոցներ ` Երեւանում. քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց

Արթուր Հայրապետյան Հունիս 23, 2022

Այսօր՝ հունիսի 22-ին, կրակոցներ են հնչել Երեւանում:

Ժամը 20:00–ի սահմանում, «էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:

 

 

Կրակոցների վայր՝ Արշակունյաց պողոտայի վրա գտնվող նախկին «Սպայկա» ընկերության հարակից տարածք են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը եւ այլ ոստիկաններ։

 

Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024