ԿրեաԾիվը таки прет ՀՀ կգմս նախարարության ականջներից

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 01, 2021

ԿրեաԾիվը таки прет ՀՀ կգմս նախարարության ականջներից: Իմ 3-րդ բաց նամակի պատասխանը ստորագրել է ոչ թե Արթուր Մարտիրոսյանը (նախարարի տեղակալ), ով ստորագրել էր նախորդ 2 պատասխանները, այլ Արայիկ Խզմալյանը (մեկ այլ տեղակալ)։ խզմալյանը ինձ խնդրում է կինոյի հարցերը ուղղել ոչ թե իրենց այլ ենթակա ՊՈԱԿ-ին։ Նախորդ ստորագրողը նույնն էր խնդրել։ Այսինքն ՀՀ կգմսն երևակայությունը հերիքում է փոխել պատասխանողին, բայց ոչ բովանդակությունը։

Ենթակա ՊՈԱԿ-ը կինոկենտրոնն է, այն քոսոտ աղբանոցը, որ 2018թ-ին «Թողություն» ֆիլմի վերաբերյալ կեղծ տվյալներ պարունակող դիմում էր գրել ՀՀ գլխավոր դատախազին, որտեղ ինձ՝ ֆիլմի ռեժիսորին, մեղադրել էր մի շարք «մահացու մեղքերում», ինչի հիմքով հարուցվել էր քրեական գործ։

Գործը ընթացել էր 18 ամիս։ Քննչական բազմաթիվ գործողությունների արդյունքում որևէ մեղադրանք չէր հաստատվել։ Քննիչները, հանցակազմ չգտնելով, գործը ուղարկել էին Տնտեսական քննության, որի արդյունքում ևս որևէ չարաշահում չէր հայտնաբերվել։ 

Ի վերջո գործը կարճվել էր, բայց կարճված գործից առանձնացվել էր մի դրվագ և հարուցվել էր նոր քրեական գործ, որով էլ ես հիմա անցնում եմ որպես ՏՈՒԺՈՂ։ 

․ 

2 տարուց ավել է կինոկենտրոնը քարշ է գալիս դատարաններով, փորձելով բողոքարկել քննիչների գործողությունները, հասկանալով, որ եթե դադարի դա անել, կսկսվի մի գործընթաց, որի արդյունքում զրպարտությամբ քր․գործ հարուցելու համար իր հետույքը երկու կես են անելու, եթե ոչ ՀՀ դատարաններում, ապա ՄԻԵԴ-ում։ 

Ու ահա, ՀՀ կգմս նախարարությունը, տարեկան 88 միլիարդ դրամ բյուջե ունեցող այդ ճարպոտ գունդը, որին ՀՀ քաղաքացին 2017-21թթ-ին 2,5 միլիարդ փող է տվել հայկական «բարձրաժեք ֆիլմեր» նայելու համար, հղում է անում քոսոտ ուլին, որը մեծ կինոն իջեցրել է գավառական կմկմոցի մակարդակի, կտրել է կապը գլոբալ ինդուստրիայի հետ, թաղել կինոն ինտրիգների ու ատելության մեջ, ու անգամ կինոյի կառույցը ղեկավարելու լեգիտիմ իրավունք էլ չունի։

Իսկ գուցե պետք չէ՞ անհանգստանալ հայ կինոյի համար։ Գուցե ոչինչ էլ չի եղել և չի կարելի գավառական կմկմոցի աստիճանի իջեցնել այն, ինչը բնօրինակում այդպիսին է։ ՀՀ քաղաքացին 2,5 միլիարդ դրամ է փոխանցել բյուջե, ազգային աղբանոցը դրանով ֆինանսավորել է տասնյակ ֆիլմեր, դրանց մեծ մասը կիսատ է մնացել, իսկ ավարտվածները չեն մտել մեծ շուկա, չեն ցուցադրվել խոշոր փառատոներում, ոչ մեկի ֆնդխին չեն ընդհանրապես, որովհետև անգամ հայրենի «կինոմոսկվայում» չեն հավաքում հանդիսատես ու սա օրինաչա՞փ է։ 

Ձեզ համար գուցե, ինձ համար՝ ոչ։ Հանգիստ թողեք քոսոտ ուլին, թարգեք իրար խաբել փուչ ֆիլմերով ու փոխեք պատասխանի բովանդակությունը, ոչ պատասխանողին։   

Չորրորդ Բաց նամակը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ նոյեմբերի վերջին, հիմա զբաղված եմ։

 

Հովհաննես Գալստյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024