Կրկին գործի գցվեցին պայմանավորվածությունները

Արթուր Հայրապետյան Ապրիլ 29, 2021

Կրկին գործի գցվեցին պայմանավորվածությունները, ինչպես 2018-ին  մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ: Դրանից հետո իշխող քայլականները հայտարարեցին, որ ցանկանում են խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր Ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հրաժարականի ուղերձով՝ անդրադառնալով արտահերթի իրենց պատկերացրած ընթացակարգին: Նա, մասնավորապես, ասաց. «Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն պարագայում, երբ վարչապետը հրաժարական է տալիս, եւ խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում: Սրանից հետո Ազգային ժողովը իրավունքի ուժով համարվում է արձակված, եւ տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից: 

Սահմանադրության ձեւակերպումները ենթադրում են նաեւ, որ Ազգային ժողովը իրավունքի ուժով արձակված համարվելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրության քվեարկություն տեղի ունենա: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրվեմ վարչապետի թեկնածու: Ազգային ժողովի մյուս խմբակցությունները, պատգամավորները վարչապետի այլ թեկնածու չեն առաջադրի: Խորհրդարանական մեծամասնությունը վարչապետ չի ընտրի, եւ Ազգային ժողովը կհամարվի արձակված, եւ կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս ընթացքում կշարունակեմ կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները՝ օրենսդրությամբ ու Սահմանադրությամբ նախատեսված ամբողջ ծավալով: Հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու ժամանակացույցի առումով ես կարող էի հրաժարական տալ ոչ պարտադիր այսօր: Բայց կարեւոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր՝ Քաղաքացու օրը: Սա կարեւոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որպեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշի իշխանության հետագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»: Արարատ Միրզոյանը նշանակեց ԱԺ հատուկ նիստի օրը՝ մայիսի 3: Կարդացեք նաև Նարեկ Մկրտչյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Նիկոլ Փաշինյան․ «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, սա խայտառակ ցածր ցուցանիշ է» Նիկոլ Փաշինյան․ «Միջազգային կառույցների ակտիվությունը մեծացնում է լավատեսությունը, որ գերեվարված անձանց վերադարձնելու հարցում կունենանք կոնկրետ արդյունքներ» Գործող ՀՀ Սահմանադրությամբ՝ արտահերթ խորհրդարանական ընտրության անհրաժեշտություն կարող է առաջանալ միայն քաղաքական այնպիսի ճգնաժամի առկայության դեպքում, երբ վարչապետի հրաժարականից կամ Ազգային ժողովի կողմից նրան պաշտոնանկ անելուց հետո, Ազգային ժողովը չկարողանա երկու անգամվա հնարավորությունից ընտրել ՀՀ նոր վարչապետ: Ստացվել է այսօր մի իրավիճակ, երբ վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, անգամ չի իրականացվել երկրորդ անգամ, եւ սակայն ապառնի ժամանակով խոսում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի դիտարկմամբ` «Այս պահին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված է իրականացնել ապօրինի գործընթաց, ըստ էության կազմակերպված հանցավոր մի գործունեություն, որի նպատակը ՀՀ ժողովրդից բռնության միջոցով իշխանությունը զավթելն է»: ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածը սահմանել է. «Ազգային ժողովի հերթական եւ արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը»: Մինչդեռ ՀՀ նախագահը չի ստորագրել: Նկատենք, որ իրավաբանների եւ սահմանադրագետների մեջ ծագել է վեճ: Իրավաբաններից շատերը Փաշինյանի սցենարի՝ նկարագրության մեջ օրենսդիր իշխանության լիազորությունների յուրացում են տեսնում, ինչը ինչպես պետք է անի ԱԺ-ն: Փաշինյանը հայտնել էր, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու կուսակցությունների հետ, իրավաչա՞փ են բանավոր պայմանավորվածությունները, Է. Ղազարյանի կարծիքով. «Դա, ըստ էության, ոչ թե պայմանավորվածություն է, այլ հանցավոր համաձայնություն: Իմ կարծիքով, տվյալ դեպքում մենք գործ ունենք կազմակերպված հանցավոր խմբի հետ, որի մեջ ներգրավված են բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ԱԺ պատգամավորներ եւ այդ հանցախմբի նպատակն է՝ իշխանության զավթումը ապօրինի ճանապարհներով»: Պայմանավորվածություն ձեռք բերած կողմերից մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, երկու օր առաջ հիշեցրեց 2018-ին ԱԺ-ն ցրելու գործընթացը. «Եղել է հենց այսպես` վարչապետը տվել է հրաժարական, երկու անգամ չի ընտրվել ու խորհրդարանը ցրել է: Ժամանակավոր պաշտոնակատարը եղել է գործող վարչապետը, այն ժամանակ օրենքը այդ ձեւով է մեկնաբանվել: Ես չեմ հիշում, որ ընտրություններին մասնակցած որեւէ ուժ վիճարկեր այդ պրակտիկան: …Իրենք ինչի՞ց են բողոքում, էլի»: Մարուքյանն ասում է. «Կարող են բողոքողները իրենց գրած օրենքը տանեն ՍԴ-ում վիճարկեն: Այս իշխանությունը չփոխեց»: 

https://www.aravot

Կիսվել