Կրկին մարդիկ են մեղավոր, որ հավաքվեցին շուրջդ.. ու անխնա վարակվում են

Արթուր Հայրապետյան Մարտ 12, 2021

Ազգակործան պատուհասի համար մարդը քոռ կոպեկի արժեք չունի։ Հազարավոր երեխաների մատաղ արեցին, որեւէ ոք պատասխանատվության չենթարկվեց, հիմա, թե զգույշ եղեք կորոնայի թվերը շատանում է։ Ձեզ թվում է այսքանից հետո դեռ որեւէ մեկը կորոնայից վախենալու է։ Ոտքի վրա մարդիկ մեռնում են, ու երանի տալիս մեռնողներին։ Անցյալ տարի լուրջ չվերաբերվեցիք չէ՞ համաճարակին, թվերը գնալով աճեց, ու մեղքը գցեցիք էջմիածնեցի կնոջ վրա, ու դուք ջրից չոր դուրս եկաք.. չարիքը այսօր ասել է, որ կորոնավիուսի թվերը շատացել է։ Իսկ դա քեզ ինչ-որ բան չի հուշո՞ւմ, թե կրկին մարդիկ են մեղավոր, որ հավաքվեցին շուրջդ.. ու անխնա վարակվում են։

Ա՛յ ազգակործան պատուհաս, քամակդ փրկելու համար ամբողջ պետական ռեսուրսը օգտագործեցիր, չհաշված քո գրպանի օլիգարխների միջոցով մարդ հավաքեցիր հրապարակ, այդ ժամանակ չէի՞ր մտածում, որ համաճարակային կանոնները ոչ ոք չի պահելու ու այսօր թվերը շատանալու է, թե քեզ ոնց հարմար է դուրս կտաս, ու կմարսես, ու կրկին ջրից չոր դուրս կգաս։ Ինչո՞ւ եք միայն մի կողմը նայում, թե ձեզ այդպես հարմար է։

Ասում եք Բաղրամյանում քիչ մարդ կա։ Լավ։ Հիմա քիչ մարդկանց դեպքում է հնարավոր վարակվելը, թե՞ ձեր հրապարակում իրար վրա հավաքված, օրերի տարբերությամբ հավաքվելն ու քայլելը։

Այնպես որ թվերը որ շատանում է, քեզ մեղադրիր ազգակործան պատուհաս։ Ընկել ես մարդկանց ետեւից ու ոնց կարողանում ես հոգեբանական ճնշումներով վերացնում ես..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել