Կրկին պարզվեց, որ Նիկոլը ճիշտ էր մի

Արթուր Հայրապետյան Ապրիլ 16, 2021

«Կրկին պարզվեց, որ Նիկոլը ճիշտ էր, դուք սխալվեցիք»:

 

Այսպես է Ալեն Սիմոնյանը վերնագրել տեսանյութը, որը պատմում է Անվտանգության խորհրդի գաղտնազերծումները Օնիկ Գասպարյանի զեկույցների մասին:

 

«ՉԻ». Նիկոլը միայն մի հարցում էր ճիշտ. որ քեզ նշանակեց կուսակցության խոսնակ: Միայն դու կարող ես նման ցինիկությամբ պաշպանել խայտառակությունը, ձախողումը, ապիկարությունը: Անգամ Շարմազանովը քեզանից սովորելու բան ունի:

 

 

 

Ի՞նչ ճշտի մասին կարող է խոսք գնալ: Այս տեմպերով մի օր էլ կասեք, թե Փաշինյանը ի՞նչ մեղավոր է, երեկոյան լսում էր Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցները, դրա համար էլ որոշել էր պայքարել մինչև վերջ:

 

Մի պահ ընդունենք, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի սկզբում սխալ է զեկուցել իրավիճակը, բա դո՞ւ ինչի համար էիր, որ չհասկանայիր ու չգնահատեիր իրավիճակը:

 

Ամեն ինչ գաղտնազերծում եք, որպեսզի պաշտպանվեք: Մի գաղտնազերծում էլ արեք, որից կերևա՝ հոկտեմբերի գոնե կեսերին նախատել եք Գասպարյանին, հարցրել, թե ինչո՞ւ ես սխալ զեկուցում իրավիճակը, ինչո՞ւ ես թյուրիմացության մեջ գցում: Չի լինի այդպիսի գաղտնազերծում, որովհետև մինչև հիմա էլ չես ընկալել, թե ինչ պետք է անեիր և ինչ պետք է չանեիր: Միայն պոռոտախոսությամբ կարող ես աչքի ընկնել. այն է՝ ասեց միայն այն ամենը, ինչ գիտեի վաղուց:

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024