Կուսակցականացված ձեռնածուներ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 07, 2021

Նախկին ընդդիմությունը թափով պայքարում էր նախկին իշխանության դեմ, այդ թվում բուհերի` ԵՊՀ-ի կուսակցականացման դեմ: Միշտ ենք խոսել, որ չպետք է իշխող կուսակցության ղեկավարին նշանակել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Հա, հիմա մեկը կհայտնվի ու կասի, թե չեն նշանակել, այլ ընտրվել է, ու ընտրվելու արդյունքում ամեն ինչ արդարացված կլինի, ինչպես որ ժողովուրդն է ընտրել չարիքի իշխանությանը, եւ չարիքը ինչ անում է հանուն ժողովրդի է անում։ 

Հիմա` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվել է իշխող կուսակցության ղեկավարը` Պապիկյան Սուրենը։ Եվ չզարմանաք, որ մի ցցուն ՔՊ-ական էլ նշանակվելու է ռեկտոր։ 

Արդար է.. Ավելին` հասնում է։ 

Կեցցեք կուսակցականացված ձեռնածուներ։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել