Կյանքի 82-րդ տարում մահացել է Արցախի լեգենդար հերոս Կոմանդոսը
Կյանքին հրաժեշտ է տվել Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` նույն ինքը Կոմանդոսը:
AraratNews.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց գնդապետ Մուրադյանը: Հիշեցնենք, որ երկու օր առաջ առողջության վատթարացման հետևանքով Արկադի Տեր-Թադևոսյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն: Կոմանդոսը 82 տարեկան էր: