Լատենտ նիկոլականների ու նիկոլականների տարբերությունը

Արթուր Հայրապետյան Ապրիլ 06, 2022

 

 

Լատենտ նիկոլականների ու նիկոլականների տարբերությունը ակնհայտ է։ Նիկոլականները գոնե ափաշկյարա ասում են, որ ինչ էլ անի Նիկոլը, մենք տեր ենք։ Իսկ լատենտ-ները, սսկված են։ Դրանք մենակ նախկինների ժամանակ էին կարողանում իրենց ճղել, ու հիմա էլ, որ հազար աչքով լացում են, բայց իրենց գործերը լավ են, Հայրենիքն ու՞մ շունն է։

Լատենտ նիկոլականների մեջ են մտնում նաեւ նրանք, որոնք ամիսը մեկ գնում ու ձեռք են սեղմում, Նիկոլի հետ յանի քննարկում եղածը, ու յանի դեմ են խաղում Նիկոլին։ Հա, մեկ էլ աշխատում են , որ բոլորի հետ լավ լինեն, որ ով էլ գա իշխանության իրենք լավ լինեն։ Ջհանդամին Հայրենիքը։ 

 

Արցախի արժեքը չգիտակցող հայը, Հայաստանի արժեքն էլ չի գիտակցում։ Չի գիտակցում անգամ սեփական ընտանիքի արժեքը, էլ ինչի՞ մասին է խոսքը։ 

Նախկինները հանգիստ մարդամեջ են դուրս գալիս` հաղորդակցվում, իսկ դուք անհայրենիք շանորդիներ, ձեր գերագույն գլխավոր հոգեկան հանցագործի հետ երազելու եք դուրս գալ, ազատ քայլել, արեւի երես տեսնել։ Ու ես ամաչում եմ, ամաչում եմ, որ երբեւէ ձեր կողքին եմ կանգնել, ու մասնակիցն եմ ակամա ձեր կեղտոտ քայլերի, որ հասցրեցիք այն աստիճան, որ այսօր ոչ միայն Արցախն է վտանգված, այլ նաեւ Հայաստանը։ Ինչի համար մինչեւ մահ ու գերեզման ինձ չեմ ներելու։ Իսկ թե ինչ զուլում է բերելու մեր գլխին հոգեկան հանցագործը, շատ պարզ է։ Քանդել է Հայրենիքի կեսը, հիմա անցել է Հայրենիքը ամբողջապես ոչնչացնելու գործին։ Ու քանի որ մենք էսինչական, էնինչական ենք խաղում, որ սեւացնենք դիմացինին, արդարացնենք էնինչականին, առանց մտածելու Հայրենիքի մասին, դատապարտված ենք ոչնչանալուն։ Հայրենիքն է ափսոս, թե չէ դավաճան բոզի տղերքը հա էլ եղել են..... անհատականություններն են պահել երկիրը։ 

Այլ ելք չկա։ Օր առաջ պետք է հեռանա նիկոլն ու իր շուրջինները։ Իսկ եթե մի քիչ նամուս ունենար, այսօր իսկ մի բարի ու օգտակար բան կաներ իր հետ։ Բայց էդքան ոչ դուխ ունի, ոչ էլ էդքան կա։

 

Հ.Գ. ի դեպ, հանրահավաքի ուղիղ միացման մեկնաբանությունները ուշադիր նայեք։ Ադրբեջանցիները թափով, իրար հերթ չտալով գրում էին՝ Արցախը ադրբեջան է։ Իշխանամոլները` մերժվածներ ու ջադուական անեծքներ շաղ տալիս։ Սակայն ո՞րն է տարբերությունը։ 

Կրկնեմ մի վերջին անգամ, քանի դեռ էսինչական, էնինչական եք խաղացնելու, որ արդարացնեք ձեզ, Հայրենիքի մասին երազելու եք։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024