Լավ էլ միախմբված եք ու կառուցողական

Արթուր Հայրապետյան Օգոստոս 05, 2021

Կառուցողական-ի հոմանիշը շինիչն է, որի հիմքում շինել բայի արմատն է: Այն բնավ հայհոյանք չէ, մանավանդ ՍԴ հայտնի որոշումից հետո: Սա՝ ի գիտություն:

 

Իսկ հիմա լուրջ: Երկիրը վառոդի տակառի վրա է, ամեն օր հաղորդագրություններ ենք ստանում սահմանային միջադեպերի մասին, Արցախի հանձնված տարածքներից մեր երեխաների աճյուններն են գտնում, իսկ ԱԺ-ն՝ պետության գլխավոր քաղաքական մարմինը, զբաղված է հաշիվ մաքրելով, թե որ կուսակցության ջոկատը որ պատերազմի ժամանակ որտեղ էր: Ցավոք, այս մեղմ ասած տկարամիտ խոսույթին է մասնակցում նաև Սեյրան Օհանյանը: Ցավոք, որովհետև հայոց բանակի ստեղծման ակունքներում կանգնած մարդը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը մի քիչ այլ պատկերացումներ պետք է ունենար և թելադրեր մյուս պատգամավորներին:

 

Մեր ազգային մտածողության իշխող և կործանարար միֆերից մեկը ֆիդայականությունն է: Կամավոր ճակատ մեկնածների նկատմամբ մեծագույն հարգանք ունենալով՝ հիշեցնենք, որ 90-ականների սկզբին իշխանությունը ջանք ու եռանդ չխնայեց կամավորական ջոկատներից կանոնավոր բանակ, այսինքն՝ պետության հիմնասյուն կերտելու համար: Դա ծանր գործընթաց էր, որոշ դեպքերում ուժային մեթոդներն ազդում էին իշխանության վարկանիշի վրա, սակայն անհրաժեշտ պայման էր անկախացման և հաղթանակի համար: Հիմա ի՞նչ ենք անում: Կանոնավոր բանակի խնդիրները մի կողմ թողած՝ կուսակցական ջոկատնե՞րն ենք հաշվում և քննարկում: Մի՞թե պարզ չէ, որ այս խոսույթը կործանարար է: Մի՞թե պարզ չէ, որ այս հոգեբանությամբ հակառակ գործընթացն ենք ապահովում, այսինքն՝ կանոնավոր բանակը փորձում ենք փոխարինել ֆիդայական ջոկատներով, ինչը նշանակում է պետականության վերջնական կազմաքանդում:

 

Այս անմեղսունակ հոգեբանության արդյունքն էր Նիկոլ Փաշինյանի ամոթալի ելույթը պատերազմի օրերին, որում նա կոչ էր անում երիտասարդներին վերցնել տանը մնացած բուշլատները և կամավորագրվել: Պետությունը նվաստացնելու ավելի շինիչ ձև դժվար է հորինել:

 

Այս պետականաքանդ հոգեբանությունն է պատճառը, որ մինչև հիմա չեք հասկացել պատերազմի հետևանքների մասշտաբը:

 

Այսպես տնավարի ու կառուցողական քննարկելու եք 2020-ի հրեշավոր 44 օրը ու չեք հասկանալու, որ նախ պարտվել են մեր դիվանագիտությունը, հակապետական միֆերը, հետո նոր՝ բանակը: 

 

21-րդ դարի տեխնոլոգիական պատերազմում կամավորներով չեն կռվում…

 

Եվ վերջապես, 98-ից սկսած՝ ռոբերտենք, սերժենք և նիկոլենք ամեն ինչ արեցին պետականության կերտման, Հայաստանի անկախացման և Արցախի հարատևման հիմքերը քանդելու համար: Եվ հիմա էլ միասնաբար շարունակում են նույնը:

 

Զարուհի Գաբրիելյան ՉԻ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024