Լավ լինել չես կարող, որովհետև սովորության համաձայն լավերին առաջ չեն թողնում գալ, որ աղմուկի մեջ խլանա ասելիքը

Արթուր Հայրապետյան Մայիս 10, 2021

Երբ խաբված ես ու զգում ես մոտալուտ վտանգը, քեզ ավելին պետք չէ, քան փրկվել, ու ընտրության հարցում ընտրում ես վատերի մեջ կամ վատին, կամ ավելի վատին։ Լավ լինել չես կարող, որովհետև գոյության համար լավերին, սովորության համաձայն երբեք թույլ չեն տալիս առաջ գալ` միմիայն ստվերում մնալ, որ աղմուկի մեջ խլանա ասելիքը։ Սովորաբար սրիկաներին են մշակում, որ սրիկային հեշտ լինի կառավարելը։ Ու երբ պատրաստի սրիկան հասնում է իր ուզածին, հետո դուրս է գալիս վերահսկողությունից, դառնում անկառավարելի, սրիկան դառնում է պատուհաս, անխտիր բոլորի համար։ 

Որքան թեթևությամբ ենք մենք ընդունում պոպուլիստական ճառերը, այն մեր ականջներին թեթեւ է նստում` դուրեկան ու դյուրամարս, մենք կեղծ ներողությունները իսկույն ընդունում ենք, ու ինչպիսի պատրաստակամությամբ ենք նրանց ներում պարգևում, կամ չիմացության, կամ էլ, եթե դա բխում է մեր շահերից: Տեսակի ոչնչացման, անսկզբունքայնությունը ընդունելու մարտիկ լինելը ավելին է մարդուն հրապուրում, քան սկզբունքայնությունը, որովհետև սկզբունքային մարդիկ չեն կորցնում իրենց տեսակը, և երբեք չեն մոլորվում սոված գառների պես։ Նրանք չեն ապրում, որովհետև անսխալական չեն, այլ չեն գործում իրենց շահերից։ Մտահորիզոնը թռիչքուղու պես ազատ է։ Եվ դա է պատճառը, որ մեծ հաշվով սկզբունքային մարդիկ չեն ընկալվում հասարակության մեջ, որովհետև նրանք քիչ են, իսկ ապիկարները շատ։ Մարդիկ մի անսովոր, բայց ընդունված բնավորություն ունեն։ Երբեք չեն ուզում հավատալ, որ խաբվել են, և սովորաբար ուրախությամբ են խաբված ձևանում, նույնիսկ երբ բոլորին է տեսանելի, որ հրաշալի կերպով գիտեն ճշմարտությունը, բայց ճանապարհից չեն շեղվում` մինչև վերջ գնում են խաբվելու, որ իրենց արդարացնեն: Եվ հետո ինքներս մեզ դատապարտում ենք ու չենք հաշտվում, ոչ խաբված լինելը, ոչ էլ խեղճության հետ ընկերություն անելը։ Այստեղ է, որ հպարտությունը նսեմանում է, երբ ամեքը տեսնում են, որ դա անհրաժեշտ է նպատակին հասնելու համար:

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024