Լա՛վ, ո՞վ է մեղավոր, որ պատերազմից անցել է չորս ամիս ու դուք ամեն բանի ժամանակ ունենք, բայց ժամանակ չունեք, որ ծնողներին հանձնեք իրենց որդիների մարմինները

Արթուր Հայրապետյան Մարտ 15, 2021

Ամեն անկյունում կլսես, որ այս կամ այն քաղաքական ուժն է մեղավոր, որ գերիների հարցը չի լուծվում։ Բոլոր կողմերի վրա մեղավորության չափաբաժին կա գցած, բացի իշխանությունների, որը համար մեկ պատասխանատուն է երկում տեղի ունեցող իրադարձությունների, բայց ինչպես որ բազմիցս լսել ենք, ոչ` մեղավորը։ Համացանցում, անգամ անհեթեթ գրառումների տակ կհայտնվեն իմքայլականները, չհաշված մնացած պաշտոնյաները, որոնք անկախ նրանցից ինչ թեմա է, սկսում են վրա տալ, իբր հերքել, որ դա իրենց գործառույթներ մեջ անգամ չի մտնում, բայց պետք է բանավիճել, ընդհուպ բանը հասնում է լեզվակռվի։ Այս չարիքի իշխանությունը անգամ զոհված զինծառայողների ընտանքներին, եթե հրապարակավ լուսանկար, կամ տեսանյութ չպիտի արվի, չեն այցելում։ Անցյալ օրը, երբ 76 սպանված զինվորների ծնողների հետ հարցազրույց էի անում, երբ նրանցից 6 զինվորների մարմինները դեռ չեն գտել, ծնողներից մեկը ասաց, որ իրենց տուն մեդալ են ուղարկել տաքսիով ու զանգել ասել, որ տաքսիին դիմավորեն, ու ստանան իրենց որդու (հետմահու) մեդալը։ Իսկ մնացածը պնդում էին, որ անգամ ցավակցական խոսք չեն լսել իշխանության որեւէ ներկայացուցչից։

Լա՛վ, բոլորը մեղավոր են, բացի ձեզնից` իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներիցդ, լա՛վ, բա այն դիերը, որոնք սառնարաններում են ու առողջապահության նախարարը չգիտի, թե քանիսն են, ո՞վ է մեղավոր, որ ոչ կարողանում եք այդ դիերի տերերին գտնել, ոչ էլ գիտեք, թե քանիսն են։ Այն դեպքում, որ ծնողները խելագարվել են։ Այստեղից այնտեղ եք ամեն օր ուղարկում։ Լա՛վ, ո՞վ է մեղավոր, որ պատերազմից անցել է չորս ամիս ու դուք ամեն բանի ժամանակ ունենք, բայց ժամանակ չունեք, որ ծնողներին հանձնեք իրենց որդիների մարմինները։ Դա էլ գերիների հարց չի չէ՞, որ իբր աջից-ձախից ձեզ խանգարում են, որ գերիներին վերադարձնեք։ Վեց ամիս ժամանակ էիք խնդրել, որ ձեր ճանապարհային քարտեզը իրականացնեք, ի՞նչ եղավ, թե՞ դուք լա՛վ սովորել եք, որ ինչ անում եք ձեր ազգակործան գործողություններով` մարսելու եք, թե՞ մի քանի զինվորների ձեր ամառանոցում ընդունելով ու կոֆե մատուցելով, բոլոր զինվորներին «աննախադեպ դուխ» տվեցիք, ու երկրում ծանրացած բոլոր հարցերը լուծեցիք, թե՞ արխային եք, որ ձեր հետեւից մարդիկ գալու են ու դմփ-դմփ-հու անելով փրկվելու եք պատասխանատվությունից։

Հ. Գ. իսկ թե ժողովուրդը, ինչո՞ւ ձեր պաշտոնական հերքումներին չի հավատում, դա էլ ինքներդ ձեզ հարցրեք. անգամ վստահություն չունեք, այլեւս ժողովրդի մոտ։

Իսկ թե ազգային ժողովում, ինչ են անում «համապատասխան» ընդդիմությունը, որ ոչ մի հարց չի կարողանում լուծել, բայց «ասենք թե» «համապատասխան» ամաչում են, որ քայլականների կողքին են, դա էլ շատ պարզ է` կապիտալից չզկվելու հարցը միշտ կա...

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024