Լավատեսության սպասումով

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 31, 2021

Ամեն ինչ բացառիկ է և աննշան: Այս վայրկյանն ընդմիշտ անհետացավ, ինչպես որ տարին. այն կորած է այլևս անշրջելիի անանուն զանգվածի մեջ: 

Քանի որ ֆեյսբուքում այս տարի էլ անելիք չունեմ, հատկապես մասնագիտական, թո՛ղ շնորհավորեմ բոլորիս՝ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Շնորհակալ եմ... Մարդ պետք է պատրաստ լինի գոնե տարին մի քանի անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն իր գոյության համար, ներողություն խնդրել նրանցից ում երբևէ նեղացրել է... շնորհակալ եմ՝ ների՛ր ինձ. դա ինձ տրված է...  

Գալ տարում Հայաստանը ազատագրենք ներքին թշնամուց։ Ու հաղթանակներ գրանցենք։ Սահման պահող մեր զինվորներին անփորձանք ծառայություն։ 

Թո՛ղ Նոր տարին գա սիրով ու գնա առանց մարդկային կորուստների, թո՛ղ հաղթանակներ շատ լինեն… Եվ այս ամենով հանդերձ լավատես ենք` սպասումով ենք նայում գալիք օրերին՝ արժևորելով եղածը: Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ:

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել