Լավրովի պլանից «թռնելու» հետեւանքները Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, որտեղ Փաշինյանը խոսում է Արցախյան խնդրի մասին իր պատկերացումների մասին, իսկապես սենսացիա չէր՝ մանավանդ նրանց համար, ովքեր սպասում էին անձնական բնույթի ինչ-որ սկանդալային բացահայտումների: Աստված մի արասցե, որ ընտրական պրոցեսի մասնակիցներից որեւէ մեկը սկսի մտնել իր մրցակցի անձնական կյանքի մեջ: Ես գտնում եմ, որ ներքաղաքական բանավեճում անգամ Աշոտ Փաշինյանի անունը տալն էր սխալ՝ նա մասնավոր անձ է եւ պետք է հնարավորություն ունենա ապրելու իր մասնավոր կյանքով: Video Player Ինձ համար սենսացիա չէր, որ Հայաստանի համար այս ճակատագրական հարցի մասին վարչապետը խոսում էր չափազանց, մեղմ ասենք, կենցաղային լեզվով՝ այդպիսիք են իրականության նրա ընկալումները: Ձայնագրությունը պարզապես եւս մեկ անգամ ապացուցում է, որ Փաշինյանը, «իրեն գժի տեղ դնելով», «թռել էր» Լավրովի պլանից, որը, հիշեցնեմ, ենթադրում էր 5, իսկ այնուհետեւ 2 շրջանների վերադարձ եւ Արցախի կարգավիճակի խնդրի՝ անորոշ ժամանակով հետաձգում:
Արդյոք Հայաստանի հասարակության (էլ չեմ ասում՝ սփյուռքահայության) մեծամասնության համար ընդունելի՞ կլիներ, եթե վարչապետն այդ առաջարկն ընդուներ: Ինձ թվում է՝ ոչ: Անձամբ ես էլ դրա վերաբերյալ մեծ կասկածներ կունենայի: Բայց երկրի ղեկավարը (որն ուներ բնակչության ճնշող մեծամասնության վստահությունը) պետք է ավելի հեռուն տեսներ, քան մենք՝ շարքային քաղաքացիներս, եւ իր մտքում ունենար այն սցենարը, որին մենք, ցավոք սրտի, հանգեցինք: Կարդացեք նաև Ընտրողը շնորհակալություն հայտնեց Սերժ Սարգսյանին, ապա դիմեց նրան. «Ի՞նչ անել» «Այ անասուն, ո՞ր զինվորի մասին ես խոսում, այն զինվորի, որն ադրբեջանցիներին 30 տարի ծնկի բերած պահեց…».
«Թող ինքը ասի, ի՞նչ է խոստացել Ալիեւին»․Սերժ Սարգսյան Կարծում եմ, հիմա ոչ ոք չի կասկածում, որ այսօր վիճակը հարյուրապատիկ ավելի վատն է, քան այն, որը կարող էր լինել Լավրովի պլանն ընդունելուց հետո: Կամ, եթե վարչապետը մեր տխուր ապագան չէր տեսնում, գոնե վարվեր Սերժ Սարգսյանի նման՝ շարունակելով քննարկել այդ ծրագիրը, ինչն, իհարկե, վտանգավոր էր եւ հանգեցրել էր 2016-ի ապրիլյան պատերազմի: Եթե Ռուսաստանը չուզեր, չէր լինի այդ պատերազմը:
Առանց Ռուսաստանի ցանկության՝ չէր սկսվի նաեւ 2020 թվականի պատերազմը: Փաշինյանին թվում էր, թե ինքն այնքան «դուխով» է, որ կարող է «թռնի» կամ, եթե իր ոճով արտահայտվենք, «պասլատ անի» Լավրովին, այսինքն՝ Ռուսաստանին: Ահա ձեզ այս ահավոր պատերազմի եւ նվաստացուցիչ պարտության հիմնական պատճառներից մեկը: Ինձ թվում է, Սերժ Սարգսյանի՝ ձայնագրությունը հրապարակելու դրդապատճառը «սենսացիա» անելու մեջ չէր: Ենթադրում եմ, որ այդ քայլն ուղղված էր ոչ այնքան ներքին սպառողին, որքան արտաքին լսարանին՝ Փաշինյանի «մաչոիզմի» փաստը հիշեցնելու համար: Պատահական չէ, որ ներկայիս իշխանության կողմնակիցները ձայնագրությունն ակտիվորեն չեն քննարկում: Գոնե այդքան խելքները կտրում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ