Լեւոն Քիրաջյան` հայի հասնող ու ազնիվ տեսակ

Արթուր Հայրապետյան Ապրիլ 13, 2022

Հողը մի կենդանի էակ է, նա ունի իր հոգին, և առանց հայրենիքի, առանց հարազատ հողի հետ սերտ կապի, մարդ չի կարող գտնել իրեն, իր հոգին:

Մարտիրոս Սարյանի այս տողերը բնութագրում են հենց Լեւոն Քիրաջյանին, որը այն եզակի ու հայրենասեր մարդկանցից է, որ ապրելով Ամերիկայում միշտ Հայաստանում է, թե հոգով, թե հայրենիքի հոգսերով, ապրում է Հայաստանի դարդ ու ցավով։ Ապրելով դրսում, երբեք ու երբեք չմոռացավ Հայրենիքը։ Ավելին, Լեւոնը կանգնեց հայ զինվորի կողքին։ Ամեն ամիս, երկրաշարժի տարիներից սկսած Լեւոնը իր թոշակից բաժին ունի (420 դոլար) զինվորների համար` գումար է ուղարկում զինվորներին` պարտքի պես, իսկ պատերազմի օրերին ահռելի օգնություն է ցուցաբերել։ 

Ինչպես ստացվեց այս մասին բարձրաձայնելը։ Խոսում էինք Լեւոնի ընկերոջ հետ, որը պատմում էր Լեւոն Քիրաջյանի մասին, ու այնպիսի ոգեւորությամբ էր պատմում, որ անտարբեր չմնացինք։ Իսկ ինչո՞ւ չբարձրաձայնել, այն մարդկանց արած հայրենանվեր գործերը, որ կարող են` գուցե տարածվի ու նաեւ մյուս մեր հայրենակիցների մոտ էլ արթնացնի հայի իսկական տեսակը` օգնող ու միշտ ձեռք մեկնող։

Աստված պահապան մեր կողքին միշտ կանգնող, հասնող, հոգատար մարդկանց, ինչպեսինն է Լեւոն Քիրաջյանը։ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024