Լո՞ւրջ, Արցախի ճակատագիրը խորտակած պատուհասի հրաժարականը արցախցին չպետք է պահանջի՞

Արթուր Հայրապետյան Մայիս 25, 2022

Լո՞ւրջ, Արցախի ճակատագիրը խորտակած պատուհասի հրաժարականը արցախցին չպետք է պահանջի՞.

 

Դոնդողանման կապկուղեղներին լարել ու գցել են մարդամեջ։ Ու եթե նկատել եք, դրանք մի երգ գիտեն, բոլորն էլ մեղրի մասին։ 

Եթե ժողովուրդը, ըստ պատուհասի իշխանության «նիկոլը պիտի հայի հախիցը գա» -ներն են, ապա ես ժողովրդի մաս բնականաբար չեմ կազմում։ Որովհետեւ այդ տեսակի մարդիկ են հիմնականում այս պատուհասի թիկունքն ու ժողովուրդը, մեկ էլ տասնայակ հազարավոր ոստիկանները։ 

«Արցախը Հայաստան է եւ վերջ» ասողը, երբ ձեռքերը լվացել է Արցախից, բայց դեռ շարունակում է ողջ Հայրենիքը մաս-մաս նվեր անել թշնամուն, թաքնվել է տասնյակ հազարավոր ոստիկանների հետեւն ու ճոռոմաբանում է, ինքն իրենից մշտապես գոհ։ Բայց չգիտես ինչու Արցախի ու արցախցու ճակատագիրը խորտակած պատուհասի հրաժարականը արցախցին չպետք է պահանջի։ Հայը տեր է իր երկրին։ 

Լավ, դուք էս ինչի՞ց եք շաղախված։ Հերիք չի՞ ձեր խառնակչություններով փայլեք։ Ախր ոչինչ հավերժ չէ։ Մի օր ցած եք ընկնելու ու մնաք ասֆալտի վրա` վնգստալը դեռ մի կողմ։

Հ.Գ. Այսօր էլ տասնայակ հազարավոր ոստիկաններով պաշտպանված հերթական ծափ ու ծիծաղի օր էր գարԱԺում։ Հավաքվել էին ու իրենք իրենց ասածների վրա «դուխով» ծափ էին տալիս։ Հավատում էին իրենց խոսքին։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է անեին, եթե այլեւս ոչինչ չունեն անելու։ Երկրի մյուս մասը` մաս-մաս թշնամուն հանձնելու գործընթացը սկսել են ու երջանկացել` պետք է ավարտին հանձնեն։ 

 

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024