Լույս ճամփորդը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 14, 2022

Եվ... ուրիշ ոչինչ։ Լռության մի ճիչ։ Դե մնաս բարով։ Հասմիկի թոռ` Հասմիկյան.....

Մեր բարի հայացքով հսկա։ 

Հեռվում ինչ-որ տեղ, շարունակում ենք ծիծաղներ խեղդել։ Դե մնաս բարով, ուսուցիչ, ընկեր.... ու ծիծաղում էր այնպես անկաշկանդ, որ այժմ հիշում ու կարոտում եմ այնքան անշշուկ, որ շատ եմ ուզում փրկել կամենամ սրտից մեռնողի։ 

Դե մնաս բարով` լեգենդար արտիստ։

Հասմիկյան...... մի ողջ պատմություն` կինո ու թատրոն, ամբարված ինչպես մասունքների պես սրբազան ու թանկ։

Բախտավոր եմ։ Ու չափազանց հպարտ, որ Ձեզնից շատ բան եմ սովորել ուսուցիչ։

 

«Բարեւ, ես եմ»: «Տես՝ ինչ ազատություն է: Սա մենք չենք ունեցել: Քարշ մի տվեք անցյալի բեռը ձեզ հետ, դա ծանր բեռ է»: Այս երկու հասկացությունների վրա էր ֆիլմը կառուցված՝ նոր ժամանակի նոր ալիքը որակական փոփոխություններ էր բերել....

Այսպես էր պատմում։ Սգարետը մատների արանքում պահած ու երկար հիշողության մեջ թաքուն պահած պահը, որ ապրում էր տաղանդավոր կինոգործչի ու քննադատի մտորումներում։

 

Լույս......

Ու ոնց ենք աղքատանում Ձեր բացառիկ մարդ տեսակի կորստով։

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել