Մահաբեր ձեռքն է պարզում բանակին ու զինվորին. ժողովրդին թողնելով գերության մեջ

Արթուր Հայրապետյան Հունիս 08, 2021

Մեկ ասում է, որ Շուշիի կորստնի համար մեղավոր է Վանեցյանը, մեկ՝ Սեյրան Օհանյանը, մեկ՝ Օնիկ Գասպարյանը: Մի խոսքով, բոլորը, բացի իրենից.

 

«ԳՇ պետ նշանակելիս խորհրդակցել եմ զինվորականների հետ: Ասել են՝ երկու մարդ կա, որ կարող է լինել ԳՇ պետ: Ես այդ երկուսին եմ նշանակել: Այդքան սուտ, որ ասել են իմ մասին: Այն մարդը (նկատի ունի Օնիկ Գասպարյանին-Ն. Գ), որին ես գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ Շուշիի համար է պատասխան տալու: Ինքն ինձ․․․ ինձ չէ, դատարանում պետք է բացատրի, թե Շուշիի օգնության հասնող խումբն ինչո՞ւ է օր ու կես ուշացումով հասել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ նոյեմբերի 9-ից հետո իր թիմի հակառակորդներին թվում է, թե ինքը խուսափելու է տարբեր դրվագների մասին խոսելուց. «Ոչ, մենք մինչեւ վերջին դետալը այս պատմությունը պետք է բացենք. եթե մեր ժողովուրդը գտնի, որ ինձ պատի տակ պետք է գնդակահարի, ես գլուխս կախ այդ պատի տակ կանգնած եմ լինելու: Ասում են՝ եթե այս իշխանությունը մնա, ոչ մի բան չի բացվի: Ընդհակառակը, եթե այս իշխանությունը չմնա, այդ ժամանակ ոչ մի բան չի բացվի, որովհետեւ բոլոր վախկոտներն ու առնետները իրար գլխի են հավաքվել, որ իրենց հարցերը կարողանան լուծել: Դրանց հոխորտալուն մի նայեք, դրանք վախեցած են շան նման»:

 

Ինչ եղան Փաշինյանի դարակազմիկ հայտարարությունները։ Գերիները մնացին գերի Բաքվում, որոնց դատում են, իսկ մասունքները դեռ մնում են հողին չհանձնված։ Մահաբեր ձեռքն է պարզում բանակին ու զինվորին..  ժողովրդին թողնելով վտանգի ու գերության մեջ։

 

Խմբագրական 

Կիսվել