Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 72 կգ քաշային կարգի ոսկե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ: Հայաստանցի ըմբիշը հաղթեց 3:1 հաշվով: