Մա՛մ, չտխրես. եթե հանկարծ կորցնես ինձ, ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում կապրեմ ես

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 10, 2021

«Մա՛մ, դու իմ Արևն ես: Բայց ես ունեմ ավելի մեծ Արև: Առանց դրա 3 միլիոն կյանք կմթնի, առանց դրա 10 միլիոն կյանք կզրկվի ջերմությունից… Ու հիմա ես գնում եմ պաշտպանելու այդ արևը: Մա՛մ, չտխրես… եթե հանկարծ կորցնես ինձ, ձեռք կբերես 3 միլիոն զավակ, որովհետև 3 միլիոն հայերի սրտերի մի անկյունում կապրեմ ես: Կներես ինձ, իմ մա…»:

 

Այս տողերը գրել է Նարեկ Սերոբյանը, երբ ընդամենը 16 տարեկան էր: Նա ապրիլյան պատերազմում Հայրենիքի ազատության համար զոհված տղաների մասին պատմող դպրոցական բեմադրության սցենարի հեղինակն էր ու գլխավոր դերակատարը:

 

Իմ ուղեղում միանգամից հայտնվում է կանխասացություն բառը: Ես չեմ կարող չմտածել՝ Նարեկը, որ ընդամենը 20 տարի ապրեց, այս բառերը հենց իր մոր համար է գրել: Չեմ կարող չնկատել, որ նրա պատմվածքի հերոսը սեփական կյանքը վտանգելով կյանքեր փրկող մարդուկն է: Ու այնքան պարզ, այնքան թափանցիկ է դպրոցական տղայի ուղերձը ընթերցողին՝ մարդու հերոսությունը հաղթ ուսերի ու ուժեղ մկանների մեջ չէ, այլ՝ հոգու, սեփական կյանքը ուրիշների համար վտանգելու խիզախության, կյանքեր փրկելու առաքելության: Ու անգամ թզուկը կարող է հերոսանալ, եթե անձնվիրաբար սիրի մարդկանց: Իսկ հոգով թզուկներին ոչինչ չի փրկի...

ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/91240.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024