Մանկուրտի պատկերացրած ապագան` չարիք

Արթուր Հայրապետյան Մայիս 01, 2021

Մայիսը մեր կյանքում նվաճման ամիս էր։ Ու ի՜նչ հպարտությամբ ու ցնծությամբ էինք տոնում մեր անցյալի մեծ ու փոքր հաղթանակները։ Ցավոք, սա էլ մեզնից խլեցին ու տոնը սգի վերածեցին սրբապիղծերը։ Ու արյուն, արյուն ճակատներին, որ չի սրբվելու, ու մորմոքը չի անցնելու, մինչեւ ազգադավ պատուհասը, որ չարիքի պես կախվել է մեր գլխին, չվերանա։ Հանգիստ չեք ապրելու։ Ձեր ստվերից էլ պետք է վախենաք, ինչպես որ պռտկերեսի պես շարունակում եք ապրել այնպես, կարծես ոչինչ տեղի չի ունեցել։ Ու այսքանից հետո մանկուրտը անամոթաբար ասում է, թե երկրում ապագա կա, կա, բայց քո ասած «ապագան» չի, քո պատկերացրած ապագան չարիք է։ 

Արյուն կա ձեր ձեռքերում' խոստովանեք, թե ոչ։ Պատիժ ունեք ստանալու, կամենաք, թե ոչ։ Օրենքներ կան, որ հնարավոր չէ խախտել, պիտի կատարվեն։ Եւ ես մինչեւ կյանքիս վերջին պահը չեմ ներելու այս ազգակործանին ու նրա իշխանությանը։ Երբե՛ք։ Երիցս նզովյալ լինեք։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024