Մարդ պետք է մի քիչ Ավո լինի

Արթուր Հայրապետյան Մայիս 07, 2022

Հրածին Վարդևանյանի էջից

 

Մարդ պետք է մի քիչ Ավո լինի.

 

Մոնթեն երբեք չէր ծխում, հայհոյում էր շատ հազվադեպ, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մի բաժակ մածուն: Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները: 

Մի օր էլ երբ նրան առաջարկեցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել, ասելով. "Չե՞ս ամչնար, տար դիրքեր` տղաներին": Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, երբ ուզում էին ասել` "Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի", փոխարենը ասում էին. "Մարդ պետք է մի քիչ Ավո լինի":

Հ.Գ Մի քիչ Ավո , մի քիչ Պետո, մի քիչ Թաթուլ, մի քիչ Կարոտ....և մի քիչ այն տղաները եղեք, որ չվերադարձան։Ձեր հետ եմ իշխանավորիկներ։Դուք մարդուկից անցում չունեցաք դեպի մարդ։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024