Մարդը մեռնում է, երկու` իրարից տարբեր աշխարհներում

Արթուր Հայրապետյան Հունիս 24, 2021

Էս ո՞ւր հասանք, էս ի՞նչ կատարվեց մեզ հետ, մի՞թե մենք միշտ ենք անտարբեր եղել։ Մի աշխարհ, որտեղ երկու տարբեր` իրական ու անիրական աշխարհներում ենք ապրում։ Մինչեւ մենք հետընտրական զարգացումների մասին մեր բողոքն ու ծափերն ենք հաշվում, չհաշված վիրավորանքներն ու ցնծություն ապրող «ընտրալ իշխանության» հրավառությունը, կա մի իրական աշխարհ` ցավից կծիկ դարձած, մեր կողքին ապրող մարդիկ, որոնց բալեքը արդեն յոթ ամիս է չկան ու անորոշության մեջ, ցնորված ապրում են այդ մարդիկ։ Կառավարության դիմաց են հավաքվել անօգնական ու անտարբերության մեջ հայտնված ծնողները, մինչդեռ նրանց պատասխանում են, թե համբերատարությամբ սպասեք։ Նստացույց են սկսել ծնողները, որոնք չգիտեն իրենց տղաները ողջ են, թե՞.. սարսափելի բաներ են տեղի ունենում, որի պատասխանները այդպես էլ մնում են օդից կախված, իսկ վերընտրվածները ինչպես հարկն է` սովորել են իրենց պարտականությունները դիմացինի վրա գցել ու այդ մարդկանց մի բան չունեն ասելու, որովհետեւ նրանց էլ բանատեղ դնող չկա, ու մենք այսպես անտեր ու անտիրական գոյություն ենք քարշ տալիս երկու իրարից խիստ տարբեր աշխարհներում, որտեղ ծնողները ցավից կծկված իրենց բալեքին են որոնում, իսկ մյուսում` աթոռին կառչած` վերարտադրված, բայց պատասխանատվության զգացում չունեցող, լպիրշ ինքնահավանների` պատրաստ ամեն հնարավոր կեղծիքների ու ստերի, բացի իրենց բուն պարտականությունները գիտակցելու տարրական զգացումից, որ մարդուն է տրված։ 

Լավ, այսպես մինչեւ ե՞րբ.. մի ծառ էր կտրվում, բոլորս դուրս էինք գալիս, որ փրկենք մյուս ծառերին, լավ մարդը մի ծառի չափ էլ չկա՞.. չկա, էլի՞։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024