Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի Ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան

Արթուր Հայրապետյան Հուլիս 16, 2021

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա չհայտարարված այցեր են իրականացրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, Լոռու մարզի Ոստիկանության բաժիններ, ձերբակալվածների պահման վայրեր և հոգեբուժարան

-------------------------

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչությունը (Կանխարգելման ազգային մեխանիզմ) և կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները, Պաշտպանի որոշմամբ, երկօրյա չհայտարարված մշտադիտարկման այցեր են իրականացրել Լոռու մարզի ազատությունից զրկման վայրեր:

 

Մասնավորապես, մշտադիտարկումներ են իրականացվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսերում, Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի և Տաշիրի, ինչպես նաև Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժիններում և ձերբակալվածների պահման վայրերում:

 

 

 

Պաշտպանի ներկայացուցիչներն ուսումնասիրել են ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակը, բժշկական օգնությանն առնչվող խնդիրները, բժշկական փաստաթղթերի պատշաճ վարումը, դեղերի և սննդամթերքի ժամկետներին համապատասխանությունը, աշխատակիցների աշխատանքային պայմանները և այլն:

 

Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց և հաստատությունների աշխատակիցների հետ:

 

Արձանագրված խնդիրները քննարկվել են հաստատությունների ղեկավարների հետ: Ամփոփված վերլուծական տեղեկանքները՝ արձանագրված խնդիրներով և դրանց լուծման առաջարկներով, կուղարկվեն իրավասու պետական մարմիններին:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024