Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական ներկայ

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

 

Մեր աշխատակազմի ներկայացուցիչների հետ մեկնել ենք ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ սահմանների հետ կապված իրավիճակին տեղում ծանոթանալու, փաստահավաք աշխատանքներ իրականացնելու և սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության նպատակով: 

 

2021թ. մայիսի 12-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգեր են հասցեագրվում Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Կութ, Նորաբակ, Վերին Շորժա բնակավայրերից` կապված Գեղարքունիքի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ՀՀ սահմանից ներս ադրբեջանական զինված ուժերի բացահայտ անօրինական ներկայության հետ: 

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Գեղարքունիքի ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ ադրբեջանական զինվորականների հանցավոր արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները: 

 

Բնակիչներն անհանգստություններ են ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը իրենց բնակավայրերի հարևանությամբ վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը: Նրանք նաև նշել են, որ 

 չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, վտանգված է ոռոգման ու ջրային պաշարների հասանելիությունը:

 

Պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև ահազանգերը լրատվամիջոցներում:

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցների ուշադրությունը հավիրում է այն վիճակի վրա, որ ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները ճանաչված են միջազգայնորեն և երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ:

 

Փաստահավաք աշխատանքի արդյունքները կամփոփվեն և կուղարկվեն միջազգային կազմակերպություններին:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

 

???????? 

 

We left for Gegharkunik province of the Republic of Armenia (RA) with the representatives of our staff to get acquainted with the situation with the borders on the spot, to carry out fact-finding activities and to protect border residents’s rights

 

Since May 12, 2021, the Human Rights Defender has been receiving alarming reports from Vardenis, Kut, Norabak, and Verin Shorzha communities of Gegharkunik province in connection with obvious illegal presence of the Azerbaijani armed forces in the direction and vicinity of Gegharkunik civilian communities inside the RA border.

 

Investigations by the Human Rights Defender's Office, including the Gegharkunik unit, confirm that the criminal actions of the Azerbaijani military grossly violate the rights of border residents of the Republic of Armenia.

 

Residents expressed concerns that the presence of Azerbaijani servicemen in the vicinity of their communities endangered their lives and safety, and disturbed their peace and psychological immunity. They also noted that they can no longer use pastures, and given that they are engaged in cattle breeding, which is the source of income for their families, they can not keep cattle in pastures, and they have concerns for accessibility to irrigation and drinking water resources.

 

The Defender’s staff also recorded alarming reports in the media.

 

Armenia’s Human Rights Defender draws attention of international organizations to the fact that the aforementioned rights of the RA border residents are internationally recognized and guaranteed by the Constitution of the Republic of Armenia.

 

The results of the fact-finding activities will be summarized and sent to international organizations.

 

Arman Tatoyan 

The Human Rights Defender of Armenia

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024