Մարինեն քաղաքական ապտակ կստանա

Արթուր Հայրապետյան Մարտ 24, 2021

Քաղաքական ակտիվիստ, 17 կուսակցությունների համակիր Մարինե Մանուչարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մի հատ թեթև քայլելով անցեք Հանրապետության հրապարակի կողքերով: Ինչքան գյուղից որձեղեն կա, քշել բերել են»:

«ՉԻ». Այսպիսի սխալ հաշվարկված քաղաքական հայտարարություններից հետո տիկին Մանուչարյանը թերևս քաղաքական ապտակ ստանա իրենց թիմի «որձեղեն» ներկայացուցիչներից մեկից: Ամենայն հավանականությամբ՝ Արթուր Դանիելյանից: Մարդիկ երեք տարի է՝ ջանք չեն խնայում ապացուցելու, որ այս իշխանություններին պաշտպանում է միայն ԼԳԲՏ համայնքը, իսկ Մարինեն դնում ու փչացնում է ամբողջ քարոզչական աշխատանքը:

Սա լավագույն ապացույցն է, որ հայտնի ուժերը չեն ցանկանում ստանալ ժողովրդի աջակցությունը, իրենց հետաքրքիր է միայն հեղաշրջումների միջոցով իշխանության հասնելը:

 

Հակառակ դեպքում, ոչ մի բանական մարդ չէր վիրավորի էլեկտորատի երկու երրորդին: Ընտրությունների դեպքում չե՞ք գնալու և ընկնելու «գյուղի այդ որձերի» ոտքերը:

Քանի դեռ Բաղրամյան պողոտայում ցույց անողները հավատարիմ կմնան այս կարգի պիտակավորումներին, միշտ էլ կմնան 5000-ից 7000-ի սահմաններում: Հանրապետությունում ընդամենը այդքան մարդ կա, որ իր հայրենակիցներին անվանում է թուրք, ժեխ, բոմժ ու որձեր:

Կիսվել