Ողջույն սիրելի հետևորդներ, ընկերներ, բարեկամներ, ձեր բոլորի այն հարցերին ու կարոտներին թե `«ու՞ր ես կորել», «ի՞նչու էկրանին չեք»,«մենք քեզ սիրում ենք,հետ արի»,
կամ մեղադրանքներին, թե`փախա երկրից,դրա իրավունքը չունեի ,տաղանդավոր մարդիկ ժողովրդի կողքին պիտի լինեն ...
(թե ի՞նչու է էս վերջին նախադասությունն ինձ կեղեքում ,ի՞նչ հուշեր է արթնացնում .խելոք մարդիկ կհասկանան):
Ուրեմն այսպես ,ձեր կարոտն ինձնից առնելու առիթ ունեք:
Շուտով... «Գարուն ա» ֆիլմի պրեմիերան է Երևանում:
Գնացեք նայեք,կարոտներդ առեք, կամ վերջնականապես հիասթափվեք ինձնից ,ներվայինացեք `ֆիլմի կեսից դուրս եկեք, թքեք-մրեք , գովեք, հաճույք ստացեք, ընկճվեք ու ինձ գրեք թե,երբ է գալու էն օրը,որ քասթինգների չմասնակցեմ, չխաղամ ու վերջապես չքվեմ ձեր աչքից....
Մի խոսքով, այս կերպարը խաղացել եմ ուժերիս ներածին չափով ...
Գնահատականն անշուշտ թողնում եմ ձեզ....
Ձեր` ջրի պես հեռուն գնացող, բայց ցեմենտի պես հայրենիքի պատերին կպած Մարջ...