Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 01, 2022

 

 

Մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա շարքային Հրաչյա Քարամյանի դին. ՊՆ

 

 

 

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանից:

 

Տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Կիսվել