Այսօր մարտակերտցիները փակել են ճանապարհը և չեն թողել, որ ադրբեջանցիների բեռնատարների շարասյունը Ակնայից Մարտակերտով գնա Քարվաճառ։ Մարտակերտիցները ասել են, եթե դուք մեր հողով պիտի գնաք, ուրեմն Քարվաճառը բացեք, որ մենք էլ Երևան գնանք, ինչին ադրբեջանցիները չեն համաձայնվել։ Ճանապարհը չի բացվել և մի քանի ժամ սպասելուց հետո ադրբեջանցիները հետ են գնացել Ակնա(Աղդամ)։
Գագիկ Չարխիֆալակյան