Մարտի 1֊ից կինոթատրոնների էկրաններին կլինի "Գարուն ա" ֆիլմը , որը ամփոփում է ապրիլյան պատերազմի ապրումները ։
Ֆիլմի գլխավոր հերոսներից Արմինեի կերպարը մարմնավորած Մարջան Ավետիսյանի հետ զրուցել ենք ֆիլմից և ոչ միայն ...
.Բարև Ձեզ հարգելի Մարջան , շուտով կինոթատրոնների էկրաններին կլինի "Գարուն ա" ֆիլմը ,որտեղ Դուք մարմնավորում եք գլխավոր հերոսներից մեկին։
Պատմեք Ձեր կերպարի մարմնավորման դժվարությունների մասին։
-Ողջույն .Այո «Գարուն ա» ֆիլմի հերոսուհիներից մեկն իմ Արմինեն է: Արմինեն բնույթով նման է ինձ.այս տեսակ կերպար էլի եմ խաղացել,բայց նրա ճակատագիրն ավելի ծանր էր:
Նուրբ ,համեստ,հարգալից ,խաղաղասեր կին է: Սիրված է ընտանիքի անդամների կողմից:Միակ որդու`Լևոնի հանդեպ ունի հատուկ վերաբերմունք,ինչը բնորոշ է հայ մայրերին:Այս երկու կերպարներին իրար կապում է նաև երաժիշտի մասնագիտությունը ,որդին ջութակահար է մայրը դաշնակահարուհի:
Խաղալ այս կնոջը ,ապրումակցել `անշուշտ դժվար էր ,որքանով արդարացված `կիմանանք ֆիլմը դիտելուց հետո:
Չեմ կարող ինքս գնահատականներ տալ ,չգիտեմ ոնց եմ խաղացել ,գիտեմ ,որ հեշտ չէր։
Շնորհակալ եմ գործընկերներիս ու Ռեժիսորական թիմին սիրուն ու որակով աշխատանքի , զգացողությունների,փոխադարձ հարգանքի ու անջնջելի տպավորությունների համար:
֊Դեղին մամուլը շրջանառում է ,որ այլևս լքել եք հայկական կինոարվեստը ,որքանո՞վ է լուրը հավաստի ։
֊Իրականում այդ լուրը ես եմ շրջանառության մեջ դրել` 3 տարի առաջ:
Դերասանի գործը չափազանց բարդ,ժամանակատար ու պատասխանատու գործ է,մատների արանքով նայելու չի:
Ամուսնանալուց հետո կարծում էի ժամանակ չեմ ունենա մասնագիտական պահանջները բավարարելու համար :
Բայց նախորդ ֆիլմի ու այս ֆիլմի արանքում մեծ աղետը (պատերազմը) փոխեց ամեն բան....
֊"Գարուն ա" ֆիլմը կարող ենք դիտարկել Ձեր հրաժեշտը՞։
֊Իմ հրաժեշտը կլինի այն ժամանակ, երբ Արցախի անկախությունը իրականություն է լինելու և ես մարմնավորելու եմ հաղթական հայի կերպար , Ազատ Արցախ տեսնելուց հետո կլինի միայն իմ հրաժեշտը :
Զրուցեց` Արմինե Մելքոնյանը