Մարտնչող դիլետանտիզմի աղետը

Արթուր Հայրապետյան Փետրվար 26, 2021

Մարտնչող դիլետանտիզմի աղետը

Պատկերացրեք այսպիսի մի իրավիճակ. ես ԿԳՄՍՆ չինովնիկին (որն ունի, ասենք, պոլիտեխնիկական կրթություն) բացատրում եմ սիմֆոնիկ նվագախմբի կառուցվածքը՝ այդ հարցը ես տարբեր տեսանկյուններից ուսումնասիրել եմ կոնսերվատորիայում սովորելիս եւ հետո: Պաշտոնյան կարող է արձագանքել երկու ձեւով: Առաջին. նա ուշադիր ինձ լսում է՝ իր նոթատետրում նշումներ է անում, որոնք հաշվի է առնում այդ հարցով որոշում ընդունելիս: Այդ դեպքում նրան կարելի է անվանել պետական մտածելակերպ ունեցող պաշտոնյա: Երկրորդ.. նա ոտքերը խփում է գետնին եւ բացականչում. «Կորի՛ր աչքիցս, ես ամեն ինչ քեզնից լա՛վ գիտեմ եւ որոշում եմ կայացրել 90 տոկոսով կրճատել ջութակների քանակը»: Այդ դեպքում նրան կարելի է կոչել ռուսական շատ իմաստալից, դիպուկ բառով՝ «սամոդուր»: Պետական պաշտոնյան, այդ թվում՝ պետության ղեկավարը, չի կարող ամեն ինչ իմանալ, բայց նա պետք է այնքան ողջամիտ լինի, որ կարողանա առաջնորդվել ոչ թե սեփական քմահաճույքներով, այլ՝ մասնագետների կարծիքով: Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքականության, դիվանագիտության, տնտեսության, իրավագիտության, անվտանգության, ռազմական ոլորտներին տիրապետում է զուտ լրագրողական մակարդակով եւ կարող է այդ թեմաներով հետաքրքիր, հարուստ համեմատություններով եւ սուր հարցադրումներով հոդվածներ գրել: Բայց երբ ամբողջ պետության (մանավանդ մեր նման փոքր, փխրուն, դեռեւս չկայացած պետության) ճակատագիրը քո ձեռքում է, այդ գիտելիքները խիստ անբավարար են, եւ սեփական ամբիցիաներով ու պատկերացումներով առաջնորդվելը, ինչպես տեսնում եք, կործանարար է: 

Բայց ողբերգությունն այն է, որ անգամ կործանումից հետո Փաշինյանն այնքան է տարված իր անձով եւ իր աթոռով, որ չի հասկանում, թե ինչ է տեղի ունեցել, եւ «թավիշին վերջ տալու» մասին է խոսում: Իբր ծեծուջարդով կամ բռնաճնշումներով հնարավոր է այս ճգնաժամը հանգուցալուծել: Պատահական չէ, որ մարտնչող տգիտության եւ դիլետանտիզմի դեմ ի վերջո ընդվզեցին նաեւ զինվորականները: Նախ՝ այս իշխանության բոլոր ձախողումներից ամենաշոշափելին ռազմական պարտությունն է, որի գլխավոր պատճառներից կարեւորը վարչապետի «նապոլեոնական» հակումներն են. նա իրեն խոշոր զորավարի տեղ էր դրել եւ պատերազմի ժամանակ, ի հեճուկս ռազմական մասնագետների զգուշացումների, մեկը մեկից «փայլուն» որոշումներ է ընդունել՝ որոշումներ, որոնք շատ դեպքերում հանգեցրել են քաոսի: Կարդացեք նաև Ժաննա Ալեքսանյան. Նիկոլ Փաշինյանը պետք է խոնարհված մնա ժողովրդի առաջ՝ կատարելով այն բոլոր խոստումները, որոնք չի կատարել. «Ժամանակ» Իսկ հրաժարականը պահանջողներն ովքե՞ր են՝ ժողովուրդ չե՞ն. «Հրապարակ» Չի կարելի վաստակաշատ մարտական ղեկավարներին գրիչի մի հարվածով փողոց շպրտել, ինչ է նրանց ասածի մեջ մի բառը ձեր դուրը չի եկել (իսկ երեկվանը բնավ առաջին դեպքը չի). Ավետիք Չալաբյան Բանակի սպաները վրդովված էին նաեւ իշխանության կողմից տարածվող այն քարոզչական թեզից, թե իբր Փաշինյանը ոչ մի բանում ոչ մի մեղք չունի, իսկ պարտության պատճառը զինվորականների դավաճանությունն էր: Դա երբեմն ասվում է ուղիղ տեքստով, երբեմն՝ ակնարկներով, բայց բոլոր դեպքերում նման՝ բարոյական տեսանկյունից, մեղմ ասած, վիճելի կեցվածքը բանակի սպաների համար տեսանելի է: Պետական թեկուզ նվազագույն մտածողություն ունեցող ղեկավարը, թեկուզ իրեն արդարացնելու համար, չի փորձի նվաստացնել ուսադիր կրող մարդկանց: Չէ՞ որ անցած պատերազմը վերջինը չէր: Ինչպես է հանգուցալուծվելու այս ճգնաժամը, չգիտեմ: Այս տողերը գրում եմ հինգշաբթի երեկոյան: Հուսամ, այս գիշեր ոչինչ չի պատահի: Ոչ մի իշխանափոխություն կամ «իշխանապահպանություն» չարժե գեթ մեկ մարդկային կյանք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

https://www.aravot.am/2021/02/26/1173828/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024