Մարությանը հաստատ իմ երազած քաղաքապետը չէ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2021

Հայկ Մարությանը հաստատ իմ երազած քաղաքապետը չէ, բայց իմ երազանքները ավելի շատ կապված են Երևանի և Երևանի ապագայի հետ։ Լավ քաղաքապետը լավ մենեջեր է, որը բացում է քաղաքի իրական պոտենցիալը, մենք չկարողացանք դա անել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության Հարցազրույցի տաղավարում ասաց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը` պատասխանելով հարցին` լավ, թե վատ քաղաքապետ է Հայկ Մարությանը։ 

 

«Հարցը շատ խորքային է։ Այս երեք տարում ոչ մի հարցում չի եղել, օրինակ ինչպես է երևանցին պատկերացնում իր հանգիստը։ Մենք չգիտենք` որն է երևանցու հոմանիշը»,– ասաց նա։ 

 

Խոսելով կատարված տրանսպորտային փոփոխություններից` Մնացականյանը նշեց. «Այդ ավտոբուսները ընդամենը մի կաթիլ են օվկիանոսում։ Պետք չէ մարդկանց հիմարի տեղ դնել և «ԳԱԶԵԼ»–ը ասել ավտոբուս է։ Ավտոբուսը հարցի լուծում չէ, մենք պետք է տրանսպորտային ռեֆորմ անենք։ Նախընտրական ծրագիրը գրելուց երևի մարդ չի եղել, որ ասի հարցը ավտոբուսը չէ, այլ տրանսպորտային ռեֆորմը, պետք է հասկանանք ինչ տրանսպորտ ենք ուզում։ Այս մեծ ավտոբուսները անգամ մեր կանգառներում չեն տեղավորվի, առանց նորմալ ուսումնասիրությունների ինչո՞ւ էդպես որոշվեց»։ 

 

 

Ինչ վերաբերում է վերելակներին, Մնացականյանն ընդգծեց. «Մեր քաղաքապետարանը մի շատ լավ բառ է գտել` կամային փոփոխություն։ Ափսոս այս երեք տարվա մեջ չեղավ որևէ նորմալ ռեֆորմ։ Եթե այս ընթացքում չի սկսվել որևէ ռեֆորմ էլ չենք հասցնի հետագայում անել։ Ես չգիտեմ ուր հասավ բազմաբնակարան շենքերի մասին օրենքի փոփոխությունը։ Օրենքով վերելակները պետք է փոխեն համատիրությունները, ես՝ որպես քաղաքային պլանավորող, կարծում եմ, որ դա շատ սխալ օրենք է։ Նույն Ֆեյսբուքում շատ լավ ներկայացնում են մանկապարտեզների վերանորոգումը, այստեղ հարցը վերանորոգումը չէ, հարցը կառուցումն է։ Երևանի ամենալեգենդար քաղաքապետերը եղել են ոչ թե վերանորոգողներ, այլ կառուցողներ։ Քաղաքաշինությունը և ճարտարապետությունը երկրի վիճակի ամենացցուն օրինակն են։ Ի՞նչ ենք մենք կառուցել այդ երեք տարվա մեջ»։ 

 

Մնացականյանի խոսքով՝ տրանսպորտային ռեֆորմի մեջ կարևոր են ավտոկայանատեղիները և այս ընթացքում չկար կառուցված գոնե մեկ ստորգետնյա ավտոկայանատեղի։ Ըստ Կենտրոնի նախկին թաղապետի՝ Հայկ Մարությանի նկատմամբ չկա քաղաքական վստահություն։ 

 

«Այն, որ դիմում է գրել կուսակցությունից դուրս գալու համար, մաքսիմում դա կարող էր անել պատգամավորը, բայց քաղաքապետի աշխատանքի բնույթը այլ է։ Քաղաքապետը չի կարող առանց կառավարության աշխատել, այդ ամբողջը խանգարում է քաղաքի զարգացմանը։ Մենք երբեք չենք լսել օրինակ քաղաքապետը ինչ է ցանկանում Կոնդի հետ կապված, կամ որն է իր դիրքորոշումը Զվարթնոց օդանավակայանի հետ կապված ու այսպիսի բազմաթիվ հարցեր, մենք չունենք այն հարցի պատասխանը, թե ինչ քաղաք ենք ուզում դառնալ»,- ասաց Վիկտոր Մնացականյանը։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024