«Մատ թափ տվող լինեիր, Ալիեւը նոյեմբերի 9-ին քո վրա թափ չէր տա». Արցախի հերոսի մայրը` Փաշինյանին

Արթուր Հայրապետյան Մարտ 11, 2022

«Մատ թափ տվող լինեիր, Ալիեւը նոյեմբերի 9-ին քո վրա թափ չէր տա». Արցախի հերոսի մայրը` Փաշինյանին 

«Ստեղծված իրավիճակն անտերությունից է… Ես մի քանի անգամ ասել եմ, որ մեր զոհված հերոսներից մեկը` Մենուա Հովհաննիսյանն ասել է` Արցախին մենակ չթողեք, բայց մենք հիմա դիտավորյալ մենակ ենք թողում, որպեսզի վերջնականապես հայաթափվի ու տրվի թուրքին, Ալիեւին…Դա մեր ղեկավարության վաղեմի երազանքն է…Չկա Արցախ, չկա Արցախի հարց»,-«Հայելի» ակումբում ասաց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, խոսելով վերջին օրերի սահմանային լարվածության, Երասխի եւ Խրամորթի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունների փորձերի մասին: «Նիկոլ, դու մի օր պիտի ընկնես էդ ծնողների, էդ վշտերի, էդ դժբախտությունների մեջ, որ իմանաս խրամորթցու, Նորշենի, Կարմիր շուկայի ժողովրդի վիճակը… 21-րդ դար է, իրենք առայսօր նկուղներում են ապրում։ Հարց են տալիս, ուզում է ամբիոնից իրեն գցի, որովհետեւ էդ հարցին պատասխան չունի, գիտե՞ս, որ պատասխանես… Էդ ինչեր ես խոստացել Ալիեւին, Էդ ինչեր է խոստացել ինքը , որ չես կարողանում խոսել…Բոլորին պատասխանում ես, բացի Ալիեւից, ինչքան կարելի է, թուքումուր կարդալ երկրի` ոչ բարով ղեկավարի ճակատին…Սերժանտ է զոհվել, ոչ մի բան, գերիներ ունենք, ոչ մի բան, գերուն 18-20 տարով դատապարտում են, ոչ ծնողն է խոսում, ոչ երկրի ղեկավարը…Այ ծնողներ, ինչու չեք տեր կանգնում ձեր որդիներին, որ ասում են` փողով ծնողներ եք, նեղանում եք»,- հավելեց հերոսի մայրը: Ապա անդրադարձավ Հռիփսիմե Ստամբուլյանի` հացահատիկի դեֆիցիտի վերաբերյալ հարցին, որը հունից հանել էր վարչապետին:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/03/11/1252888/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024