Մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում իրավիճակը դեռևս չի հանգուցալուծվել

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

 

 

Մայիսի 15-ի առավոտյան դրությամբ, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում իրավիճակը դեռևս չի հանգուցալուծվել: Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանական զինվորականները ստիպված են եղել հեռանալ որոշ հատվածներից, սակայն նրանց մի մասը շարունակում է գտնվել ՀՀ տարածքում։ ՀՀ ԶՈՒ-երը ևս մեկ անգամ հայտարարում են, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։ Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր: Կրկին կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: ՊՆ-ն օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա համապատասխան պարզաբանումներով: 

 

ՀՀ ՊՆ

Կիսվել