ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Մայիսի 26-ին՝ հինգշաբթի օրը՝ ժամը 18:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և թեմի երիտասարդների նախաձեռնությամբ Երևանի՝ Թումանյանի այգում (Կիևյան կամրջի հարակից այգում) տեղի կունենա միջոցառում՝ նվիրված Համբարձման տոնին:
Միջոցառման ընթացքում ելույթ կունենան ազգագրական երգ ու պարի խմբեր: Երիտասարդ աղջիկները ծաղկեպսակներ կհյուսեն և կներկայացնեն վիճակահանության ազգային ծեսը: Մասնակիցները հնարավորություն կունենան նաև օգտվել կաթնապուրի և ավանդական գաթայի հյուրասիրությունից:
Սիրով հրավիրում ենք բոլորին:
ԱՀԹ երիտասարդաց հոգևոր խորհուրդ