Մայր հայրենիքի հայտնի արձանը` խոնարհված

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 25, 2021

Համացանցում շրջանառվում է մի նկար, որտեղ պատկերված է Մայր հայրենիքի հայտնի արձանը՝ խոնարհված, սուրը գետնին դրած տեսքով, եւ մի երիտասարդ, որը բռնել է արտագաղթի ճանապարհը ու ասում է՝ «Կլավանաս՝ կգամ»: Չգիտեմ, թե ինչ է այդ նկարի տեղադրումը նշանակում՝ արտագաղթի գովա՞զդ, թե՞ հակագովազդ, եւ, ի դեպ, մենք ապրում ենք այնպիսի մի դարաշրջանում, երբ մեկը մյուսից շատ դժվար է տարբերել: Բայց բոլոր դեպքերում այդ նկարի տարածումն ինձ ցավ է պատճառում՝ դրա մեջ, բացի դառնությունից, քննադատությունից, դժգոհությունից, կա որոշակի ցինիզմ: Դա ինձ հիշեցնում է պատերազմից անմիջապես հետո Շուշիում Վազգեն Սարգսյանի պղծված արձանի նկարի տարածումը, որի նպատակը պարզ էր՝ ասել ներկա (կամ գուցե՝ նախկին) իշխանությանը՝ «տեսա՞ք, ինչ արեցիք»: Այժմ էլ, հավանաբար, նման շարժառիթ կա: Եվ ինչպես այն դեպքում, այժմ էլ ուզում եմ խնդրել ընկերներիս՝ «արտագաղթի» այս նկարն իրենց էջերում չդնել:

 

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024