Մայր թատրոնի ռեբրենդինգի ներկայացման հանդիսավոր բացումը

Արթուր Հայրապետյան Հուլիս 23, 2022

Մայր թատրոնի ռեբրենդինգի ներկայացման հանդիսավոր բացումն ու ճաշակով միջոցառումը։ Հիացած եմ.... -ենք։ 

Մուտքից արդեն պարզ էր, որ կազմակերպչական աշխատանքները տարվել են բացառապես բարձր ճաշակով ու հաստատուն, վստահ քայլերով։ 

 

Մայր թատրոնի ռեբրենդինգի ներկայացման հանդիսավոր բացումը......

Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պահպանելով թատրոնի 90-ամյա պատմությունը, նոր ձեւաչափով ու գրագետ մոտեցմամբ հանդիսատեսին ներկայացրեց ժամանակակից տարբերանշանը, կայքը....

Մայր թատրոնի ռեբրենդինգի ներկայացման հանդիսավոր միջոցառման ընթացքում կայացավ նոր տարբերանշանի նկարագրումը, ներկայացվեց նոր կայքը, երաժշտական կատարումներով մեզ ողջունեցին Օպերայի եւ բալետի սիմֆոնիկ նվագախումբը, մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։  

Հրաշալի լուծումներով ու շքեղ միջոցառում էր պատրաստված` փառահեղ։

Հանդիսատեսը այս անգամ բեմի վրայից էր վայելում օպերային կատարումները։ Նոր մոտեցում, լուծումներ, որը ոչ միայն համոզիչ էին, այլ նաեւ գրագետ հանդիսատեսի քիմքին հաճելին։ 

Երեկոն վարեց Նազենի Հովհաննիսյանը իր գրագետ խոսքով ու շքեղ ներկայությամբ։ 

 

Մաեստրո Կարեն Դուրգարյանի գլխավորած օպերային թատրոնը նոր շունչ ու նոր մոտեցման շնորհիվ է ներկայանում իր հանդիսատեսին։ Թատրոնը նոր կատարումներով ու ներկայացումներով է հանդես գալու` ստեղծարար գլուխգործոցներով ու մշտամնա.... 

Օպերան մարդկային իմացության, բարձր ինտելեկտի, ներառված` մարդկային խոր շերտերի, համոզմունքների եւ ոգու համակցությունն է, որը Մաեստրոն փոխանցում է սերնդեսերունդ:

Ահա, թե ինչպես է լինում, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը գտնվում է ամուր ձեռքերում, շնորհիվ Կարեն Դուրգարյանի եւ նրա ստեղծագործական թիմի։ 

Շնորհավորում եմ բոլորիս ու հավատում եմ, որ մաեստրոյի ջանքերի շնորհիվ մենք մեր ինքնությունը օպերային արվեստում պահելու ենք, ու հպարտությամբ պետք է նշեմ, որ մենք օպերային թատրոնում արդեն իսկ կարճ ժամանակահատվածում ունենք նոր ներկայացումներ, որը զարմացրել է, թե դրսի, եւ թե ներսի հանդիսատեսին։ 

Ու ինչպես մաեստրո Կարեն Դուրգարյանն է ասում `միասին կարող ենք։ Ով ուրեմն առաջ.... 

 

 

Արթուր Հայրապետյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024