Մեծ բեռ` չծնվածների վրա

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 30, 2021

Գնալով համոզվում եմ, որ մենք արժանի չենք մեր չքնաղ ու Աստվածային երկրին։ Բոլորս նստած սպասում ենք, թե մի հոգեկան հանցագործ էլ ի՞նչ նոր օյին կխաղա մեր երկրի, ու մեր գլխին։ 

Չնեղացնեմ հանկարծ ոչ ոքի։ Նոր տարվա սուտի բարեմաղթանքներով եք տարված։ Սփռե՛ք..... Լա՛վ եղեք։ 

Ոնց որ երեսուն տարի անց մի մատ երեխաների վրա թողեցինք երկիրը, ու էդ մի մատ երեխաները անձնվիրաբար կռվեցին ու զոհվեցին, որ թուլեքը ապրեն, մենք էլ` կիսամեռ, այնպես էլ մենք մեծ բեռ ենք թողնում չծնվածների վրա։

Թշնամու ճանկերից մազապուրծ եղած տղերքին էլ, որ դատում եք, ինչ ուզում այն էլ անում եք, ինչ ասեմ` ոչ ոք ձեզ ոչինչ չի ասելու, քանի դեռ ոչ ոքի չի հետաքրքրում գերությունից վերադարձած, մեր երկրում դատապարտված տղաները, անգամ դիմադրություն չկա, ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ թուլեքի իշխանության համար միեւնույն է` կարեւորը թշնամուն հետ բարի-դրացիական հարաբերություններն են, որ ամեն քայլի հաճոյանում եւ հպարտանում են, որ խաղաղություն են շինում իրենց ազգակործան քայլերով։ 

Ոչինչ չունեմ էլ ասելու։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել