Մեծ խնջույքի առակը

Աննա Անտոնյան Մայիս 19, 2023

Հիսուսը նրան հետևյալ առակը պատմեց. -Մի մարդ կար, որ մեծ ընթրիք սարքեց և հրավիրեց շատերին։ Ընթրիքի ժամին նա իր ծառային ուղարկեց, որպեսզի հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, արդեն ամեն ինչ պատրաստ է»։  Հրավիրվածներն սկսեցին մեկ-մեկ հրաժարվել։ Առաջինն ասաց. «Մի արտ գնեցի, պիտի գնամ տեսնեմ, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։  Մյուսն ասաց. «Հինգ զույգ եզ գնեցի, պետք է գնամ դրանք փորձելու, հետևաբար խնդրում եմ, որ ներողամիտ լինի»։  Մեկ ուրիշն ասաց. «Դեռ նոր եմ ամուսնացել, հետևաբար չեմ կարող գալ»։  Ծառան վերադարձավ և իր տիրոջը պատմեց նրանց ասածները։ Այն ժամանակ տանտերը վրդովված ասաց ծառային. «Իսկույն գնա՛ քաղաք և հրապարակների վրա ու փողոցներում որքան աղքատ, խեղանդամ, կաղ և կույր մարդ տեսնես, բոլորին էլ այստե՛ղ բեր»։  Քիչ հետո ծառան վերադառնալով իր տիրոջն ասաց. «Տե՛ր, քո հրամանը կատարեցի, բայց տակավին տեղ կա»։  Տերը ծառային հրամայեց. «Գնա՛ քաղաքից դուրս և ճանապարհների վրա և դաշտերում ում որ գտնես, ստիպի՛ր, որ գա այստեղ, որպեսզի տունս լցվի։  Ասում եմ ձեզ, որ առաջին հրավիրվածներից ոչ մեկն իմ ընթրիքից չի ճաշակի»։

Ղկ 14.16-24

Մտ 22.1-10

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024