Մեջքդ կոտրած ՀՀ «հպարտ» քաղաքացի.

Արթուր Հայրապետյան Մայիս 17, 2021

Պետության ԺըՊը ներկայացուցիչը անուններ է տալիս, թե բա` թշնամու առաջ պաշարված բերդերի դռներ բացողներ կան, որի միջոցով է թշնամին ներս մտել ՀՀ տարածք, հասկանում ե՞ք։ Հենց էս ազգակործանները թռփոշանում են, ու իրենց տխեղծ հալով, իրենց անգործության հետեւանքով շարունակաբար երկրի հերն անիծում, սկսում են կրկին մեղավորներ փնտրել, որտեղ ո՛չ մեղավոր կա մեղավորների մեջ, ո՛չ անմեղ` անմեղների մեջ, ուրեմն մի վատ բան լինելու է։ 

Բարին լինի.. ոնց որ մեզ դիվադադար արեցիք, ու ծանր հոգեկան ապրումների մեջ գցեցիք, այնպես էլ ամբողջ կյանքում հանգիստ տեղ չգտնեք ապրելու համար, ստահակնե՛ր։

 

Փաշինյանը հակտարում է. Սկսած ամսի 14-ից՝ Ադրբեջանի զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի տարածքից: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: 

 

Տեղեկություն ենք ստանում, որ Գեղարքունիքում ունենք շրջափակման մեջ գտնվող քաղաքացիներ։ 

Դրա մասին ոչ ոք ոչինչ չի ասում։ Խախտվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, մինչդեռ ոչ տարածքային կառավարման նախարարությունն է մի բան ասում, ոչ էլ մարզպետը։ Հասկանում ենք, որ իրենց շեֆից դաբրո չունեն խոսելու, բայց այսպես անորոշության մեջ պահելով ժողովրդին ու՞ր են ուզում հասնել։ Ժողովուրդը չի հավատում, ոչ պաշտոնական, ոչ էլ մասնավոր լուրերին։ Եվ այդ չհավատալը, անորոշությունը ուղիղ թիկունքից հարված է ՀՀ քաղաքացուն, որը մինչեւ այսօր հպարտ է, մինչդեռ մեջքը կոտրած։

Աներկբա է։ ՀՀ քաղաքացին պե՛տք է իմանա, թե ում է ընտրում եւ իր ընտրությունը ինչ հետեւանք կունենա ընտրությունից հետո։ Որտեղ կհայտնվի հունիսի քսանից հետո իր ընտանիքն ու իր հայրենիքը։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024