Մեկ օրում երկու զոհ. մեզ այլեւս չի հուզում ոչինչ

Արթուր Հայրապետյան Օգոստոս 16, 2021

Մեկ օրում երկու զոհ: Չեք հասկանում չէ՞, թե սա ինչ է նշանակում: Ե՞րբ դարձաք այսքան անսիրտ ու իներտ։ Ամեն բան սովորական է դարձել։ Այլեւս զոհերն էլ մեզ չեն հետաքրքրում, չեն հուզում։ Որոշել ենք վերջնական կործանվել. վերանալ աշխարհի երեսից։ 

 

Միշտ էլ մեղավորներ կարելի է գտնել։ Այն դեպքում, որ կարելի էր երկիր պահել ու երկիր շենացնել։

 

Ազգակործան իշխանության ձեռքը մեղմ ասած կրակն ենք ընկել։ Փոխարենը ով ուզում, երբ ուզում հայտարարություններ է անում, ու երկիրը փրկում, համա տեղ չի հասնում։ Հաղթող կողմը կրկին անատամ ճիվաղն է, որովհետեւ թշանմու հետ լավ գիտի մեր վատ խասյաթը։ Մի քանի օր կբողոքենք, ու հետո ապուշ կտրած կենթարկվենք։

 

Թե բա «Ժողովրդավարություն»։ Չէ, անունը «Ժողովրդավարություն» դրեցինք։ Դե դրա համար էլ ժողովրդավարության դոզայի տակ էլ մնացինք, ու ճկռեցինք։

 

Ատելության վիհը խորանում է..

 

Իշխանությունները ինչ եկել ու չեն եկել միայն խոսում են` պոպուլիստական ճառերով ու «հարուստ» ճոռոմաբանությամբ ու երկիրը միտումնավոր կործանելու հատուկ առաքելությամբ, իսկ մենք դեռ սպասում ենք հրաշքների.. գուցե հրաշքները այս դժոխային օրե՞րն են ոմանց համար, որոնք երազում էին։ Չեմ զարմանա.. 

 

Պատերազմը շարունակվում է։ Նոյեմբերից այս կողմ վաթսունից ավել զոհեր ունենք։ Գերիներ, որոնց ճակատագիրը այդպես էլ ազգակործաններին չհետաքրքրեց։ Անհետ կորածներ, անթաղ մարմիններ, վիրավոր զինվորներ, անտուն, անհայրենիք մարդիկ, երկիրը սահմանային գոտում` անտերության մատնված, իսկ ամեն օր թշնամու կողմից հարձակումները բանի տեղ չենք էլ դնում, կրակոցները չեն ավարտվում, ու քանի որ մենք կրակոցներից հեռու ենք մի քանի կմ, ուրեմն ամեն ինչ կարգին է, իսկ շարունակում ենք մաքառել, որ թե ինչ կարող ենք անել, բոլորը մեզ պարտք են, ու մեր պարտքերը չեն տալիս, բայց գլխավոր մեղավորին բան ասող չլինի։ Մեր համարձակությունը ճոռոմաբանելուց այն կողմ չի անցնում։ Ազգակործան պատուհասն ու յուր շուրջինները նոյեմբերից այս կողմ չեն եղել Արցախում։ Չգիտեն այնտեղ ինչ վիճակ է։ Ոչ պարտավորություններ ունեն, ոչ էլ սրտացավություն։ Արցախից արդեն ձեռք են քաշել։ Ու այս լպիշները շարունակում են ամենուր մեղավորեն փնտրել, բացի իրենցից, իրենք հատուկ նպատակով են եկել, որ պետության հաշվին փող աշխատեն, ու պետությունը վարի տան, ու ստացվեց։ 

 

Արցախից ազատվեցին ու թվաց ոմանց, որ Հայաստանը անվտանգ է։ Այժմ Հայաստանը արյունաքամ է լինում։ Ով ում կարողացավ կռվացրեց, ու հասարակությունը պառակտվեց։

 

Ու քանի որ սրանք, իրենց առաջնորդի հետ հողի հանդեպ ոչ սեր ունեն, ոչ էլ պատասխանատվության զգացում, իրենց պարտվողական քայլերը որոշել են բոլորի վրա բարդել, բացի գերագույն գլխավոր ազգակործանից։ Անգամ մեր թշնամին է մեզ ձեռք առնում։ Անգամ թշնամին չի հասկանում, թե ինչպես երկիրը վարի տվածը կարողանում է վերարտադրվել ու շարունակել իր ազգակործան ծրագրերը։ 

Վաղը, որ կրկին լայնածավալ պատերազմ լինի, կրկին մեղավորը տասը տակ կպաշտպանի իրեն, ու չի գիտակցի, չէ՛, կգիտակցի՛՝ ձեռնտու չի՛ լինի, որ մեղավորներ գտնելուց զատ հասկանա, որ այդ մեկ մեղավորը ինքն է, որովհետեւ մեկ անգամ այցելել դեն մարսել է, երկրորդ անգամ կմարսի ու կմարսի։ Դրա համար էլ շարունակվում է ազգակործանի հայրենավաճառության գործընթացը։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024