Մեկնարկում է կոմպրոմատների պատերազմը

Արթուր Հայրապետյան Հունիս 07, 2021

Խաբվելը ամոթ բան չի,ամոթ է, երբ դու դա գիտակցելով շարունակում ես իլյուզիաներով ապրել, ու պոպոլիզմը որպես կակուղ ոսկոր` կուլ տալ։ 

Մեկնարկում է կոմպրոմատների պատերազմը։ Երեք տարի իշխանության գլխին կանգնած, ու երեք տարի պետական համակարգերը փոշիացրած անձը, որ հնարավոր բոլոր միջոցներով վերացրել է երկրում առողջ խոսքը, պատերազմի է գնում։ Կարծես մեր զոհերի արյունը քիչ է, ու մեզ էլի արյուն է պետք։ Քարոզարշավը վաղուց է մեկնարկել։ Նիկոլին տեսել ենք արդեն, թե ինչ հնարքներով է քարոզարշավ -ում։ Հատկապես, երբ բոլորը մեղավոր են, բացի մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը ինքն է, եւ լավագույն ձեռքբերումը` մրցակիցը Քոչարյանն է, որի համար ինչերի ասես, որ չի գնա։ Երեք տարվա մեջ այս անատամ ճիվաղը, ում ասես, որ քաղաքական պրոցեսների ընթացքում չվերադարձրեց քաղաքականություն։ Ում ասես բռնեց ու բաց թողեց։ Ինչեր ասես, որ չարեց, որ իրեն ծափ տան, հանգուցալուծումը` պատերազմն էր, որ մարդկային ու տարածքային կորուստները նրան կրկին ոչինչ չասացին։ Պռտկերեսի պես հիմա էլ ընկել է փող է մուրում, որ քարոզարշավին ծախսի։ Իսկ թե ի՞նչ եղավ անավարտ այո-ի փողերը, որ վերջինիս չեղարվեցին ընտրությունները, դա էլ նիկոլականությունը մի օր կպարզաբանի իրենց հատուկ գործելաոճով։ Այնպես որ Նիկոլն ու յուր ուսապարկերը սկսում են պատերազմը։ Նրանք քարոզարշավի ամբողջ ընթացքում միմիայն վարկաբեկելու են իրենց մրցակցին, եւ ուրիշ ոչինչ։ Գաղափարազուրկ այս չարաբաստիկ իշխանության վերարտադրումը ուղիղ հարված է ՀՀ ինքնիշխանությանը, որի մասին հենց թիմակիցներն էլ գիտեն, բայց նրանց խոստումներ են տրվել։ Այնպես որ ապագան մշուշոտ գնում ենք ընտրությունների, որտեղ նիկոլականությունը սկսում է իր պայքարը հանուն վերարտադրության, բայց ոչ հանուն Հայաստանի Հանրապետության։ 

Դիմացինին վարկաբեկելով, չես դառնում ոչ անմեղ, ոչ էլ երկիրն է ոտքի կանգնում։ Այլ ճիշտ հակառակը` երբ ոչինչ չունես ապագայում տալու, դու լավագույն դեպքում պետք է պոպուլիզմին ավելացնես թշնամանք, որ դիմացինին ոչնչացնես։ Կարծես ժողովրդը ոչ ձեզ է ճանաչում, ոչ էլ ձեր լեզվով ասած` նախկիներին։ Այն դեպքում, որ երեք տարվա իշխանությունը լվաց տարիներով իշխանության մեջ գտնվողների գլուխը։

 

Ու այս ամենի հետ միասին, նիկոլականանները չեն ասում, թե ինչ արժանիքներ ու ինչ ձեռքբերումներ է ունեցել Նիկոլն իր երեք տարվա իշխանությունը, թե ինչ նոր ձեռքբերումներ կունենանք ապագայում, այլ` միահամուռ կրկնում են, որ հանկարծ նախկիներին վերադարձ չլինի, մոռանալով, որ նախկին է արդեն նիկոլը, որը եկել էլ նախկիններից ու մնաց իբր ներկա։ Այնպես որ ձեր բոլոր ջանքերը զուր են։ Մարդկանց մի փորձեք մոլորեցնել։ Մարդիկ իրենց ընտրությամբ նաեւ պետք է մերժեն չարիքը, որ վաղը ոչ մի վատ բան չպատահի։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024