Մենիշխանություն

Արթուր Հայրապետյան Հուլիս 22, 2021

Կարծում եմ, բոլոր դիտողունակ մարդիկ կհամաձայնեն, որ հիմա Հայաստանում «միապետության» դրսեւորումներն ավելի ուժեղ են, քան երբեւէ. երկրի նախորդ ղեկավարներից ոչ մեկն այնպիսի հնարավորություն չուներ միանձնյա որոշումներ ընդունելու, որքան դա կարող է անել Փաշինյանը: Հիմա ինչ-որ բան մտածել կամ առաջարկել բացարձակապես պետք չէ. Փաշինյանը, միեւնույն է, իրենը կանի. միակ բանը, որն անհրաժեշտ է, հեղափոխական բանաձեւերը կրկնելն է՝ ընդ որում, որքան «քառակուսի», դոգմատիկ եւ ագեսիվ եղանակով է դա արվում, այնքան լավ: Բոլոր պաշտոններում, այդ թվում՝ Ազգային Ժողովում, մարդիկ նշանակվում են այդ սկզբունքով: Սամվել Բաբայանը պաշտպանության նախարար, ըստ ամենայնի, չի նշանակվի, որովհետեւ այնքան էլ չի համապատասխանում այդ պահանջներին: Իսկ եթե նշանակվի Արշակ Կարապետյանը, դա էլ է միանգամայն բացատրելի. Ապրիլյան պատերազմի ժամանակ որպես ԶՈւ հետախուզության պետ իրեն, մեղմ ասած, անհաջող դրսեւորած գեներալը, խնդիրներ ունի «նախկինների» հետ, տվել է այս իշխանությանը ձեռնտու ցուցմունքներ եւ դարձել ներկայիս «արքունիքի» համար շատ ցանկալի անձնավորություն: Եվ հակառակը՝ Հայկ Մարությանը, որը չի ձախողվել որպես Երեւանի քաղաքապետ (կարելի է նրա աշխատանքը գնահատել «3+»), սկսել է ձեռք չտալ: Միապետական տրամաբանությամբ, ավելի լավ է՝ ձախողվեր եւ շարունակեր խոսել «սեւերի» եւ «սպիտակների» մասին:

Արամ Աբրահամյան

 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024