Մենք անհանգիստ չենք, որ արտգործնախարարություն չունենք, բայց կարեւորը ազգովի հանգստի մեջ ենք

Արթուր Հայրապետյան Հունիս 25, 2021

 

Մեր ռազմագերին են դատում Բաքվի դատարաններում, ամենախիստ ձեւերով, ընդհուպ ցմահ ազատազրկմամբ։ Մենք ոչինչ չենք անում, ավելին` մեր երկիրը ներկայացնողները սսկվել են ու արդեն յոթ ամիս է, ինչ շարժվում են հակառակորդի թելադրանքներով։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը աշխատում է, էն էլ ինչպես է աշխատում։ Աշխարհի հետ իրագործում է` իր երկրին ներկայացնելով շահեկան դիրքերց, այն աստիճան, որ մեր ռազմագերիներին ներկայացրել են իբրեւ հանցագործների, տեռորիստների, ահաբեկչության, անօրինական ճանապարհով զենք եւ պայթուցիկ նյութեր ձեռք բերելու եւ պահելու, անօրինական զինված խմբավորում ստեղծելու եւ դրան անդամակցելու, պետական սահմանը անօրինական հատելու հոդվածներով.. այստեղ ներկայացնելն է կարեւոր, հավատալ-չհավատալը մի կողմ։ 

Իսկ ի՞նչ ենք անում մենք։ Մենք անգամ արտգործնախարարություն չունենք, չէ, ունենք, բայց աշխատող չունենք, իսկ նիկոլականները դիվանագետներին մեղադրեցին` առնետավազության մեջ։ Այստեղ է, որ պարզ հասկանում ես մեր անտերուդուս վիճակի, նիկոլականության տխեղծ ու ազգակործան կառավարական արդյունքների մասին, որի պտուղները հանգիստ վայելում ենք։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024