Մենք բոլորս ենք գերի մեր երկրում

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 09, 2021

Տղերք........ 

երանի որ չեք տեսնում էս օրերը... երբ թշանամուց խաղաղություն են մուրում, ձեր արյան հաշվին, հայրենիքի կորստի հաշվին, ու փոխարենը թշանամուց ստանում են պատասխան, որ մենք ենք նրանց թշնամին ու նրանք թշնամու հետ խաղաղության չեն գնա։ Այսօր ձեր շիրիմների առաջ չոքած գերագույն գլխավոր հանցագործը պատասխան չի տվել իր կատարած ոճրագործության համար։ Մեղավորությունը գցելով բոլորի վրա, բացի իրենից։ Նախորդ օրն էլ իմացանք, որ բանակն է մեղավոր եղել, որ պարտվել ենք։ Չենք պարտվել, օրվա իշխանությունն է պարտվել, բայց ոչ երբեք հայ զինվորը։ Հայ զինվորը իր կյանքի, առողջության հաշվին մարտնչել է, բայց չի իմացել, որ թիկունքից նրան դավաճանել են։ 

Անմեղ զոհերի արյունը չեք մարսելու.... 

Մեր թիկունքից խփող դավաճաններ...

Ես լուռ, մորմոքը ներս առած` մնում եմ պաղած։ Իրավունք չունենք թուլանալու, ինչքան էլ, որ ծանր է վիշտը։ 

Ես, իմ մտերիմ հերոս տղաների նկարները աշխատում եմ չկախել պատիս, լուռ եմ տանում վիշտը.... Բոլորն են մերը։ Նրանք էլ չէին ուզի, որ լացուկոծ կապենք։ Այլ` ինչ լավ կլիներ, որ այսօր, մեկ տարի անց, պատասխան տվող, լիներ, այսքան անմեղ արյան ու ջահել սերնդին կոտորելու համար։ 

Ու մեր բոլոր զոհված տղաների թափած արյունը, երբե՛ք, երբե՛ք, երբե՛ք ջուր չի՛ դառնալու.. 

Մենք մեր զոհված տղաներին պետք է խոստանանք, որ վրեժխնդիր ենք լինելու, ու պատժելու ենք օրվա պատասխանատուներին` Արցախը կոկորդներին մնացած հոգեկան հանցագործներին, հող հանձնողներին, տարածքներ զիջողներին, ու խաղաղության դարաշրջան մտնողներին։ Մինչեւ հիմա անմեղ մարդիկ են զոհվում թշնամու գնդակից, մինչեւ այսօր որեւէ մեկը պատասխան չի տվել, բայց կան մարդիկ, որոնք իրենց կարճմտությամբ ասում են, թե մեզ փրկել է հոգեկան հանցագործը, որ շատ զոհեր չտայինք։ Իսկ հինգ հազար զոհերին մայր չէ՞ր բերել, թե կարծում էր կապիտուլացիայի խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց հետո խաղաղ ենք ապրելու։ 

Զոհված տղաները դուրս էին ելել կռվի, առանց վախենալու, որ միայն հաղթեն։ 

Հավատում եմ, կուռ հավատով` Աստծո ու մեր Հայոց բանակի զորությանը։

Իսկ ընդհանրապես, պաշտպանելով սրան-նրան, մեղավորներ փնտրելով շուրջբոլորը, նողկալի է` դարմանի տակի ջրերում հատկապես կռնչալը։ Ներսի եւ դրսի թշնամիներով շրջափակված ենք, մենք բոլորս ենք գերի մեր երկրում, ուստի սուտ ճառերին վերջ տվեք ու եթե կարող եք փրկել փշրանքներ մնացած մեր երկիրը` հողը, լուռ կանգնեք մեր սրբազան հողի վրա, որ վաղը էլ ավելի վատ օրերի չհանդիպենք։

 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024