Մենք կորցրել ենք մեր հպարտությունը, չունենք նրա հանդեպ իշխանություն

Արթուր Հայրապետյան Հուլիս 21, 2021

..Հանցանքը մարդկանց շատ հաճախ պերճախոս է դարձնում, որովհետև զոհը դու չես ու բավականին հեշտ է դառնում, զոհի մասին խոսելն ու հանցանքը որակել, իբրև տրամադրության անկում կամ էմոցիոնալ դրսևորում...

 

Կարելի է հուսալքվել կյանքի իմաստի մեջ, ընդհանուր առումով, բայց ոչ կյանքի առանձին դրվագներում:

Մենք կորցրել ենք մեր հպարտությունը, չունենք նրա հանդեպ իշխանություն, մինչդեռ կան անհատներ, ովքեր ապրելու համար պատրաստ են թանկ վճարել, որպեսզի դարձի բերեն մյուսներին... Ինձ համար կյանքը արժեք է՝ հպարտություն...

 

... Ու չարերին պաշտել ենք, իսկ ազնիվ մարդկանց՝ խաչել... Բոլոր ժամանակներում էլ ունեցել ենք մեր մեջ, մեր կողքին ապրող դավաճաններ, ուրացողներ, գողեր, մարդասպաններ, և բոլոր ժամանակներում էլ, մարդիկ ասել են, որ այսպես շարունակվի երկիրը կկործանվի, մինչդեռ երկիրը դեռ կանգուն է, մեր կողքին, ապրող կարգին ու սրտացավ, մարդկանց շնորհիվ... մարդը ստեղծված է գործ անելու համար, ցավոք այսօր ամեն ինչ արվում է, որ պետությունից դառնանք տարածք, որովհետև երեք տարվա մեջ երկիրը հանձնել ենք հոգեկան հանցագործի ու նրանից դեռ բարի գործեր ենք սպասում։ 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024