Մենք կրկին արխային ենք, ու իրար միս ենք ուտում, իսկ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին պատրաստվում են հերթական զորավարժությանը
Արթուր Հայրապետյան
Հունվար 18, 2021
Մենք կրկին արխային ենք, ու իրար միս ենք ուտում, իսկ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին պատրաստվում են հերթական զորավարժությանը։
Փետրվարի 1-12 Կարսի մարզում թուրք-ադրբեջանական զորքերի հերթական զորավարժությունն է։
Կարճ հիշողություն ունեցողների համար ասեմ, որ հուլիսին էլ էին զորավարժություններ անում` դիրքավորվում, սեպտեմբերին արդյունքը ազգովի տեսանք։
Վտանգավոր լռություն է տիրում.. աջ ու ձախ` խրախճանք, որն էլ շարունակում է լռության մեջ փքվել։
Իսկ հայոց խորհրդարանը ինչպես միշտ ամեն բան կարող է ԱԺ-ում քննարկել, բացի կարեւոր խնդիրներից.
ԱԺ օրակարգում այդպես էլ հարց չկա, որը վերաբերում է ռազմագերիներին, անհետ կորածների ճակատագրին, Սյունիքի անվտանգությանը, վիրավոր զինվորներին..
ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կիսվել