Մենք լինելու ենք, եւ մեր գոյության ու կրոնական ինքնության հաշվին

Արթուր Հայրապետյան Հունվար 08, 2021

Ալիեւը հնարավորինս ամեն ինչ անում է մեզ նվաստացնելու, եւ դրան զուգահեռ մեր ազգային եւ կրոնական ինքնությունը կասկածի տակ դնելու..

Ալիեւին օրվա իշխանությունները պատասխանելու որեւէ ճիգ չեն գործադրում։ Ավելին լռությամբ են տանում նրա ամեն մի հոխորտանք։ Դրա տակ գուցե շատ թաքուն բան կա, որի մասին մենք չգիտենք, բայց կարող ենք գլխի ընկնել։ Բայց այդ արարածը մոռանում է, որ մենք, մեր գոյությամբ ու մեր ինքնությամբ չենք սկսվել ու առաջացել վերջերս ու փորձում ենք վերջանալ այսօրվա մեր իշխանությունների ապիկար ու տխեղծ եղածով։ Օրվա իշխանությունը մեզ հետ որեւէ կապ չունի, դա հնարավոր բոլոր միջոցներով ապացուցում է հանձին` Նիկոլի ու իր թայֆի։ Մենք եղել ենք ու կլինենք, իսկ այսօրվա ազգադավ իշխանությունները, ինչպես որ պատահական հայտնվեցին, ու դիտավորությամբ ամեն ինչ անում են, որ մենք մեզ հնարավորինս նվաստացած զգանք աշխարհով մեկ, չի լինելու, բայց պատմության մեջ մնալու է ազգակործան իշխանություն։

Մենք լինելու ենք, եւ մեր գոյության ու կրոնական ինքնության հաշվին։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել