Մենք մեր պետականության կորստի վտանգի առաջ ենք կանգնած

Արթուր Հայրապետյան Հունվար 27, 2021

Կառավարությունը խնդրեց վեց ամիս, որպեսզի իր ճանապարհային քարտեզը իրագործի։ Կապիտուլացիայի գնացած իշխանությունը, որ օր առաջ պետք է հրաժարական ներկայացներ ու պատասխանատվության ենթարկվեր, բայց վեց ամիս խնդրեց, դե մեր խելքի ծով հասարակությունն էլ լռեց։ Մի կողմից հասկանում եմ, որովհետեւ ցավից կծկված մարդիկ, իրենց երեխաներն ու հարազատները կռվի դաշտում, մարդիկ կորցրել էին իրենց ընկերներին, հարազատներին.. հետն էլ շատ բան չհասկանլու, չվերլուծելու անկարողությունը առաջին շարքերում։

Մենք հաղթանակից հետո չկարողացանք խելքի գալ, ուր մնաց պարտվելու դեպքում։

Հիմա։ Կրկին դինջ նստած է իշխանությունը։

Ռազմագերիների հարցը մնում է օդից կախված, ինչպես որ շարունակվում է հայատյացության եւ մեր սահմանների անվտանգությունը։

Հիմա։ Թուրք-ադրբեջանական զորավարժությունները բանի տեղ դնող չկա։ Ինչպես որ ամռանը։ Դիրքավորվում էր թշնամին, իսկ բարձրաձայնելու դեպքում կրկին հնչում էր` Նիկոլը եկել ա, որ հող հանձնի, ու դա մի քիրքջանք էր առաջացնում շատերի մոտ, որովհետեւ շատերը պարզապես չէին հավատում, ու շարունակվում էր խորոված շինելու գործընթաց։

Ամեն բան պարտության տանող իշխանությունը շարունակում է արխային երկարաձգել իր ներկայությամբ իշխանությունը պահելու, իսկ մենք մեր պետականության կորստի վտանգի առաջ ենք կանգնած։

Մենք հիմա մեր տարածքները պահելու խնդրի առաջ ենք կանգնած, եւ պետության ղեկավարի ասածը հերքելու։

Սա էլ ասեմ, ու անցնեմ։ Հաջորդ զորավարժությունն ավելի մասշտաբային տեղի է ունենալու Նախիջեւանում, ու ինչպես միշտ կհնչի` դե զորավարժություններ են էլի.. հա։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024