Մենթապետությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

Արթուր Հայրապետյան Ապրիլ 28, 2022

Մենթապետությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության

 

Երբ հեղափոխական ուժը տարիներ շարունակ ճամարտակում էր, թե երկիրը իրենց լեզվով ասած նախկինները ոստիկանապետություն են շինել, հասարակությունը կողմ էր չգիտես ինչու, որովհետեւ գիտակցում կար, որ մեր հարկերի հաշվին մեր դեմ աշխատող ոստիկանները ոչ թե պահում ու պահպանում են օրենքն ու հայ մարդուն, այլ պաշտպանում են մեկ մարդու իշխանություն։ Հիմա, երբ ազգակործան իշխանությունը անթիվ-անհամար ոստիկաններով է պաշտպանվում, հարց չի առաջանու՞մ, բա ինչու է երկիրը վերածվել մենթապետության։ Որովհետեւ հասարակության մեջ անառողջ մթնոլորտ է։ Վերջին չորս տարիներին անարխիա, որտեղ անկիրթը իրեն երեւակայել է, որ ինքն է տերը մեր երկրի։ Որովհետեւ պետական բոլոր օղակներում անկիրթ զանգվածը բուն է դրել, ու քանդել երկիրը։ 

Հասարակությունը այնքան հիվանդ է, որ իշխանության շարասյունը, որ պաշտպանում է մեկ մարդու եւ այդ մեկ մարդը նիկոլն է, հղի կնոջ սպանությունը որակում եւ պատում է արդարացումների այնպիսի շղարշով, որ մեղավորը ոչ թե սպանություն գործողն է, այլ սպանվողը։ Ոստիկանների աշխատավարձը իզուր չէր, որ եռապատկվեց։ Բայց քանի որ ոստիկանները ինչպես նաեւ շատերը փող են սիրում, ուրեմն ընդդեմ Հայաստանի Հանրապետության կարող են մարդ էլ սպանել, միայն թե փող աշխատեն։ Ու այդ փողը մեր հաշվին։ Մեր հաշվան փող են աշխատում ու մեզ սպանում։ Հիմա ոստիկաններով պատսպարված ազգակործան պատուհասի սիրտը փառավորվում է, որ երիտասարդներին քարշ են տալիս ոստիկանները տեղից-տեղ, բայց մոռանում է ազգակործանը, որ ամեն ինչ անցողիկ է, եւ գալու է հատուցման պահը։ Ինչպես որ հինգ հազար երիտասարդի գլուխ կերավ ու սիրտը փառավորված մնաց իշխանության, որ նոր աղետ բերի երկրի ու հայի գլխին։ 

Հ.Գ. ու տպավորություն է, որ եթե թշնամին շատ փող տա, մեր ոստիկանները թշնամու համար կաշխատեն։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024