«Մեր անուշ հայրենիք» խորագիրն էր կրում Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտում կայացած Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի ավագ երգչախբի համերգը

Արթուր Հայրապետյան Մայիս 05, 2022

«Մեր անուշ հայրենիք» խորագիրն էր կրում Կոմիտասի անվան թանգարան- ինստիտուտում կայացած Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցի ավագ երգչախբի համերգը։ Խմբավար՝ Գրիգոր Հարությունյան։ 

Միջոցառման բացումը տերունական աղոթքով սկսեց Արարատյան Հայրապետական թեմի Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, ով նաև փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնության եւ շնորհավորանքի խոսքը փառահեղ համերգի առիթով։ 

Մեր օրերում երիտասարդները միշտ են զարմացրել իրենց շնորհքով։ Հնչեցին Խաչատուր Ավետիսյանի, Ստեփան Լուսիկյանի, Ալեքսանդր Սուքիասյանի բառերով` «Արցախ»  երգը։ 

Իր տեսակով բացառիկ ու հոգեպարար... 

Ողջ երեկոյի ընթացքում դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Ավետիսյանը իր աննման ձայնով և իրեն հատուկ ոճով ներկայացրեց մեր դասականների ու երեկոյի ընթացքում հնչած կատարումների ծանոթագրությունները։

Հանդիսականը ոգևորությամբ ու երկարատև ծափողջուններով ընդունեց իր տեսակով բացառիկ ու հոգեպարար այս համերգը։ 

Այսպիսի տաղանդավոր սերունդը մեզ այսօր լուսավոր գալիք է ավետում։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել